Հայկական Zangi հավելվածը Հարավային Ամերիկայի տարածաշրջանում մեսենջերների շարքում առաջ է անցել Signal-ից և Viber-ից և դարձել 4-րդ ամենաօգտագործվող հավելվածը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Zangi-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը։
«Zangi-ն ամբողջ Հարավային Ամերիկայում՝ Մեքսիկայից մինչև Արգենտինա մեսենջերների մեջ դուրս է եկել 4-րդ տեղը։ Whatsapp, Telegram, Messenger, Zangi։ Այս ռեգիոնում մենք արդեն առաջ ենք անցել Signal-ից եւ Viber-ից։
Մենք աճում ենք նաեւ Հյուսիսային Ամերիկայում, արաբական աշխարհում եւ Ասիական տարածաշրջանում»,- նշել է նա։
Zangi-ն հայկական հավելված է, որը թույլ է տալիս անվճար հաղորդագրություններ ուղարկել, զանգել ու տեսազանգեր կատարել համացանցի օգնությամբ։ Մեսենջերը չի գաղտնալսվում և տվյալները սերվերներում չեն պահպանվում։ Ամբողջ հաղորդակցությունը ծածկագրված է և Zangi-ն չի պահպանում հաղորդագրություններն ու կոնտակտները։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։