YouTube բլոգերը 1,7 միլիոն դոլար ներդրում է ներգրավել

Վերջին լուրերը
YouTube բլոգերը 1,7 միլիոն դոլար ներդրում է ներգրավել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ձեռներեց Մարինա Մոգիլկոն որպես YouTube բլոգեր Slow Ventures-ից 1,7 միլիոն դոլար է ստացել։

Մինչև վերջերս Մարիան ապրում էր Ռուսաստանում։ Նա ունի 6 միլիոն հետևորդ Յութուբյան տարբեր ալիքներում, դեռ ավելին՝ ունի մի քանի բիզնեսներ։ Ներկայումս նա տեղափոխվել և ապրում է ԱՄՆ-ում։

- Advertisement -
YouTube բլոգերը 1,7 միլիոն դոլար ներդրում է ներգրավել

Slow Ventures վենչուրային հիմնադրամը Մարինային գումար է տվել, որպեսզի նա հրաժարվի հովանավորվող հրապարակումներից և կարողանա բարելավել իր ալիքների ու Ինստագրամի բովանդակությունը։

Հետագա 30 տարիների ընթացքում Slow Ventures-ը պետք է ստանա Մարինայի եկամտի 5 տոկոսը։ Պետք է հասկանալ, որ սա ներառում է ոչ միայն Մարինայի մի քանի Յութուբյան ալիքներն ու Ինստագրամը, այլ նաև նրա բիզնես գործունեությունը։

Եթե վենչուրային հիմնադրամը այդպիսի գումար է ներդնում, ուրեմն այն նախատեսում է ապագայում հետ վերադարձնել այս ներդրումը: Իսկ այս գումարը վերադարձնելու համար Մարինային անհրաժեշտ կլինի վաստակել 34 միլիոն դոլար, ինչը բավական լավ թիվ է բլոգերի համար։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները