ԵՊՀ «Yerevan SU-2813» թիմը ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակչում է

Վերջին լուրերը
ԵՊՀ «Yerevan SU-2813» թիմը ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակչում է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԵՊՀ-ում ամփոփվել է ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային փուլը: ԵՊՀ երեք թիմեր գրանցել են տպավորիչ արդյունքներ՝ պարգևատրվելով երկրորդ կարգի դիպլոմներով։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով՝ այս տարի ԵՊՀ թիմերը ոչ միայն մրցակցում էին մյուս համալսարանների թիմերի հետ, այլև միմյանց  հետ, քանի որ թիմերը եզրափակիչ անցնելու մեծ հնարավորություններ ունեին:

- Advertisement -
ԵՊՀ «Yerevan SU-2813» թիմը ICPC ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակչում է

«Yerevan SU-2813» թիմի գրանցած արդյունքն օլիմպիադայի բոլոր մասնակիցների միջև 10-րդն է, թիմի անդամները պարգևատրվել են բրոնզե մեդալներով և եզրափակչի ուղեգիր նվաճել։

ԵՊՀ 3 թիմ ստացել է 2-րդ կարգի դիպլոմ, որը տրվում է 6-7 խնդիր լուծած թիմերին, ևս մեկ թիմ ստացել է 3-րդ կարգի դիպլոմ, որը տրվում է 4-5 խնդիր լուծած թիմերին։

«Այս նվաճումը հետևողական և քրտնաջան աշխատանքի արդյունք է, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ նախարար, մրցույթի Հայաստանի տարածաշրջանի տնօրեն Վահրամ Դումանյանին, ով մեծ ներդրում ունի մրցույթին հայաստանյան թիմերի մասնակցության և նրանց ձեռքբերումների գործում»,- ընդգծել է ռեկտորը՝ շնորհակալություն հայտնելով նաև թիմերի մարզիչներ Արմեն Անդրեասյանին, Ալբերտ Սահակյանին, ուսանողներին և այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն են ունեցել այս հաջողությանը հասնելու ճանապարհին:

Մրցույթի եզրափակիչը 2023 թվականին տեղի կունենա Եգիպտոսում:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները