Երևանը պատրաստվում է ընդունել STARMUS գիտության և արվեստի 6-րդ փառատոնը

Վերջին լուրերը
Երևանը պատրաստվում է ընդունել STARMUS գիտության և արվեստի 6-րդ փառատոնը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի Հանրապետության կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված «STARMUS» գիտության և արվեստի 6-րդ միջազգային փառատոնի կազմակերպմանը, որը կանցկացվի այս տարվա աշնանը` Երևանում։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են փառատոնի շրջանակներում նախատեսված միջոցառումների նախնական ծրագիրն ու ժամանակացույցը, շոշափվել են ինչպես բովանդակային, այնպես էլ տեխնիկական կազմակերպչական ասպեկտները, ենթակառուցվածքային և նյութատեխնիկական խնդիրները, տեղեկատվական և մարքեթինգային արշավները և այլ հարցեր։

- Advertisement -
Երևանը պատրաստվում է ընդունել STARMUS գիտության և արվեստի 6-րդ փառատոնը

«STARMUS FESTIVAL VI. 50 Years on Mars»-ը միջազգային փառատոնը կանցկացվի Հայաստանում՝ 2022 թվականի սեպտեմբերի 5-ից 11-ը։ Այն նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին։ Փառատոնի շրջանակներում ակնկալվում է 3-5 հազար մասնակիցների այց Հայաստան։

«STARMUS» փառատոնը սկիզբ է առել Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում և 2011 թվականից համախմբում է գիտության ոլորտի միջազգային հեղինակությունների՝ Նոբելյան դափնեկիրների, արվեստի և երաժշտության համաշխարհային հանրահայտ դեմքերի:

Հայաստանում «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը:

Միջոցառումներին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, թե՛ գիտության և արվեստի ներկայացուցիչների, թե՛ լայն հանրության ընդգրկմամբ:

Փառատոնը լավ հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի գրավչությունը հազարավոր զբոսաշրջիկների համար և ամրապնդելու Հայաստանի դիրքը գիտության ու արվեստի համաշխարհային քարտեզի վրա:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները