FlyOne Armenia-ն մեկնարկել է Երևան-Ամստերդամ-Երևան ուղիղ չվերթներ

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ապրիլի 1-ից FLYONE ARMENIA ավիաընկերությունը սկսել է կանոնավոր ուղիղ թռիչքներ իրականացնել Հայաստանի և Նիդերլանդների մայրաքաղաքների միջև։ Չվերթները տեղի կունենան շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։ Տոմսերի արժեքը սկսվում է 125 եվրոյից, իսկ թռիչքի տևողությունը մոտ 5 ժամ է։

Ուղղության բացման պաշտոնական արարողությունները տեղի են ունեցել ինչպես «Զվարթնոց», այնպես էլ Ամստերդամի «Սխիպհոլ» օդանավակայաններում։ Միջոցառումներին մասնակցել են երկու երկրների դեսպանները, հյուպատոսական ներկայացուցիչներն ու ավիաընկերության ղեկավար կազմը։

Ըստ պատասխանատուների՝ այս քայլը նոր հնարավորություններ կստեղծի զբոսաշրջության, բիզնեսի և երկկողմ կապերի զարգացման համար։

Կարդացեք նաև՝
Ուղիղ չվերթներ Հայաստանից. ու՞ր կարող եք մեկնել 2026-ին

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները