«Յելլ»-ը նոր զիփլայն կկառուցի

Վերջին լուրերը
«Յելլ»-ը նոր զիփլայն կկառուցի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) դուստր «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներքո գործող ներդրումային ֆոնդը բաժնեմասային ներդրում է իրականացնում «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ում։

«Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ-ն համակարգում է երկու ծրագիր Տավուշի մարզի Ենոքավան համայնքում՝ «Ապագա ռեզորթ» հյուրանոցային համալիրը և «Յելլ Էքստրիմ Փարք» զվարճությունների այգին։ Ընկերության երկու ծրագրերը գյուղական համայնքներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացման և տնտեսական նոր հնարավորությունների ստեղծման հաջող օրինակ են։

- Advertisement -
«Յելլ»-ը նոր զիփլայն կկառուցի

ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի տնօրեն Բելլա Մանուկյանը մեկնաբանեց ծրագիրը. «Հաջողված և աճի պոտենցիալ ունեցող ծրագրերում ներդրումները հավելյալ տնտեսական արդյունք են ապահովում՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և զարգացման հեռանկար։ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ի ներքո գործող ներդրումային ֆոնդն առավելագույնս դիվերսիֆիկացնում է իր պորտֆելային ծրագրերը՝ թե՛ ոլորտների և թե՛ աշխարհագրության առումով։  «Ապագա Փրոջեքթս»-ի հետ համատեղ նախաձեռնությունը կարևոր է հատկապես մարզերում ժամանակակից, կենսունակ, մրցակցային ծրագրի ընդլայնման և համայնքի համար նոր տնտեսական հնարավորությունների ստեղծման առումով»։

«Պետական և մասնավոր ոլորտի արդյունավետ համագործակցության հերթական այս ձևաչափը պետք չէ դիտարկել բացառապես բիզնես և ներդրումային առանցքում։ Այս համագործակցությունը նախևառաջ ուղղված է 200 ընտանիքից բաղկացած համայնքի զարգացմանը և համայնքային կյանքի բարելավմանը, այդ թվում՝ մեր մարզում աշխատատեղերի ստեղծման միջոցով։ Հենց այս տրամաբանությունն է դրված եղել Ենոքավանում 15 տարի առաջ իմ ընտանիքի կողմից իրականացված նախաձեռնության հիմքում. բարեխիղճ և ընդլայնվող բիզնեսի միջոցով նպաստել նաև տարածաշրջանի զարգացմանը», – իր խոսքում նշեց  «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ գլխավոր տնօրեն Տիգրան Չիբուխչյանը։

«ԱՆԻՖ»-ի և «Ապագա Փրոջեքթս» ՓԲԸ միջև համագործակցությունն ուղղված է լինելու «Յելլ Էքստրիմ Փարք»-ի նոր՝ մոտ 2,5 կմ երկարությամբ զիփլայնի կառուցմանը և սպորտային զվարճության նոր հարթակի ներդրմանը, ինչպես նաև «Ապագա Ռեզորթ» հյուրանոցային համալիրի ենթակառուցվածքների զարգացմանը և համարային ֆոնդի ավելացմանը։

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում Յելլը կկարողանա երեք անգամ ավելացնել թողունակությունը և գրեթե կկրկնապատկի ընձեռնված կայուն աշխատատեղերի քանակը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները