Yandex-ի մոտ 100 աշխատակից տեղափոխվել է Հայաստան․ ընկերությունը տարածք է փնտրում

Վերջին լուրերը
Yandex-ի մոտ 100 աշխատակից տեղափոխվել է Հայաստան․ ընկերությունը տարածք է փնտրում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ռուս-ուկրաինական կոնֆլիկտի վերջին բռնկումից հետո Yandex-ի մոտ 100 աշխատակից տեղափոխվել է Հայաստան, հաղորդում է Forbes-ը: Այժմ նրանք Երևանում շուրջ 80 հոգու համար աշխատանքային տարածք են փնտրում, որպեսզի կարողանան միասին աշխատել։ Yandex-ը նշել է, որ ընկերությունը չի տեղափոխում աշխատակիցներին և չի պատրաստվում տեղափոխել շտաբը։

Երկար ժամանակ Երևանում գործում է Yandex.Taxi-ի գրասենյակը, և այժմ աշխատակիցներն այնտեղ փնտրում են լրացուցիչ աշխատանքային տարածք մոտ 80 հոգու համար, որպեսզի կարողանան աշխատել մեկ սենյակում, ասել է Yandex-ի ներկայացուցիչը։ Նրա խոսքով, ընկերությունն ունի հեռավար աշխատելու հնարավորություն, ուստի աշխատակիցների մի մասը մեկնել է Հայաստան, Իսրայել, Թուրքիա և այլ երկրներ։

- Advertisement -
Yandex-ի մոտ 100 աշխատակից տեղափոխվել է Հայաստան․ ընկերությունը տարածք է փնտրում

Այժմ Երևանում մոտ 100 աշխատակից կա, ովքեր հեռավար են աշխատում, նշել են ընկերությունում։ «Գլխամասային գրասենյակի տեղափոխում կամ աշխատակիցների տեղափոխում չկա»,- հավելել է Yandex-ի ներկայացուցիչը։ Ըստ նրա՝ Երևանում co-working (համատեղ աշխատանքի) տարածքի վարձակալությունը հավանաբար կվճարի Yandex-ը։ Իսրայելում ընկերությունն ունի ներկայացուցչություն, ուստի այս երկրի աշխատակիցները կարող են աշխատել գրասենյակում, հավելել են ընկերությունում։

«Yandex-ը ցանկանում էր աշխատակիցներին տեղափոխել Երևան, սակայն մինչ այժմ դա հնարավոր չի եղել անել «բազմաթիվ դժվարությունների պատճառով»,- հայտնել են Forbes-ին հայտնել է ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը։ Նրա խոսքով՝ թոփ մենեջերներին ասել են, որ իրենց թույլ չեն տվել մեկնել արտերկիր, սակայն հետագայում նրանցից շատերը հեռացել են մասնավոր ինքնաթիռներով։ Yandex-ում այս տեղեկությունը հերքել են։

Տիգրան Խուդավերդյանը նշանակվելուց մեկ օր անց լքում է Yandex-ի գործադիր տնօրենի պաշտոնը

Yandex-ի ղեկավարությանը մոտ գտնվող ռուսական հիմնադրամներից մեկի մենեջերի խոսքով, հանդիպմանը ղեկավարությունը հայտարարել է, որ «բոլոր նրանք, ովքեր կցանկանան տեղափոխվել Հայաստան, տեղափոխվելու են ընկերության հաշվին»։ Ռուսական ընկերությունում այս տեղեկությունը ևս հերքել են։

Ըստ Yandex-ի աշխատակիցներից մեկի՝ ընկերությունը խոստացել է «աջակցել և օգնել» այլ երկիր տեղափոխվածներին, սակայն դեռ պարզ չէ, թե ինչպես են վարձատրվել տեղափոխվածները՝ արտերկրում ռուսական բանկերի կողմից թողարկված Visa և Mastercard քարտերի կասեցման պատճառով։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները