Xiaomi-ն էլեկտրոմոբիլներ է արտադրելու

Վերջին լուրերը
Xiaomi-ն էլեկտրոմոբիլներ է արտադրելու
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Չինական Xiaomi տեխնոհսկան ստացել է Չինաստանի զարգացման և փոփոխությունների ազգային հանձնաժողովի (NDRC) հավանությունը, հայտնում է Reuters-ը: 

Արտադրությունը մեկնարկելու է 2024 թվականի առաջին կեսում: Ընկերությունը արագացրել է անձնակազմի հավաքագրման գործընթացը և պլանավորում է հաջորդ տարվա ընթացքում թողարկել ավելի քան 100 հզր էլեկտրոմոբիլ: Xiaomi-ն մտադիր է ներդնել $10 մլրդ 10 տարվա ընթացքում:

Չնայած NDRC-ի հավանությանը՝ Xiaomi-ն դեռ պետք է ստանա ՉԺՀ Արդյունաբերության նախարարության թույլտվությունը. այն ստուգում է ավտոմեքենաների նոր մոդելները, որպեսզի դրանք համապատասխանեն տեխնիկական պահանջներին. և անվտանգության նորմերին: Մինչ Xiaomi-ն սպասում էր NDRC-ի հավանությանը, ընկերությունը ավարտել է Պեկինում նոր գործարանի շինարարությունը:

2021 թվականի սեպտեմբերին ընկերությունը պաշտոնապես գրանցել է բիզնեսը Xiaomi EV անունով, որի կանոնադրական կապիտալը կազմել է 10 մլրդ յուան: Նույն թվականի նոյեմբերին Xiaomi-ն հայտնել է, որ կառուցելու է գործարան, ավտոմեքենաների արտադրության գլխավոր գրասենյակ, ինչպես նաև հետազոտությունների և վաճառքի գրասենյակներ Պեկինի տեխնոլոգիական ու տնտեսական զարգացման գոտում: Ամեն տարի ընկերությունը թողարկելու է ավելի քան 300 հզր էլեկտրական մեքենա:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները