Xiaomi-ն սմարթֆոնների շուրջօրյա գործարան կգործարկի, որը կաշխատի առանց մարդկանց

Վերջին լուրերը
Xiaomi-ն սմարթֆոնների շուրջօրյա գործարան կգործարկի, որը կաշխատի առանց մարդկանց
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Xiaomi-ի խելացի գործարանը շուտով կսկսի սմարթֆոնների արտադրությունը Պեկինի Չանգփին շրջանում, Weibo սոցիալական ցանցում հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Լեյ Ջունը։ Ձեռնարկությունը կկարողանա շուրջօրյա աշխատել առանց մարդկանց, ընդհուպ մինչև միկրոնային մակարդակի փոշին հեռացնելը:

Ձեռնարկությունում արտադրական գործընթացը ենթադրում է վայրկյանում մեկ սմարթֆոնի արտադրություն։

- Advertisement -
Xiaomi-ն սմարթֆոնների շուրջօրյա գործարան կգործարկի, որը կաշխատի առանց մարդկանց

«Խելացի գործարանը պարզապես փոքր քայլ է Xiaomi-ի համար ապագայի ճանապարհին, որը նոր է սկսվում»-, նշում է ընկերությունը:

Xiaomi-ն 2,4 միլիարդ յուան ​​(330,06 միլիոն դոլար) ներդրել է նոր արտադրական գործընթացի մշակման համար։ Չանգփինգի գործարանը զբաղեցնում է 81,000 մ² տարածք։ Xiaomi-ն նախատեսում է, որ գործարանը տարեկան կկարողանա արտադրել մինչև 10 միլիոն սարք։ Ավելին, գործարանում ռոբոտները պատասխանատու են լինելու ոչ միայն հավաքման, այլ նաև տեղում մաքրության համար։ Իսկ որակի վերահսկումը կիրականացվի խելացի ավտոմատացված համակարգի միջոցով: Առաջիկա Xiaomi MIX Fold 4 և Xiaomi MIX Filp ծալովի հեռախոսները կներկայացվեն այստեղ:

Xiaomi-ն բավականին երկար ժամանակ օգտագործում է ավտոմատացման գործիքներ արտադրության գործընթացում։ Պեկինի Յիժուանգ թաղամասում խելացի գործարանը կառուցվել և պատրաստվել է արտադրության մեկնարկին դեռ 2019 թվականին. այստեղ արտադրվել է Xiaomi MIX Fold-ը՝ ընկերության առաջին ծալովի հեռախոսը։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները