Xiaomi-ի առաջին մեքենան նկատել են մայրուղու վրա. Նախնական պատվերները կսկսվեն այս ամիս

Վերջին լուրերը
Xiaomi-ի առաջին մեքենան նկատել են մայրուղու վրա. Նախնական պատվերները կսկսվեն այս ամիս
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Xiaomi SU7 էլեկտրական սեդանը նկատվել է Շաոքսին քաղաքի միջազգային մայրուղու վրա փորձարկման ժամանակ: Մեքենան պատված է կարմիր, սպիտակ և սև կամուֆլյաժով, իսկ հետևի ակտիվ սփոյլերը բարձրացված է։

Xiaomi-ն դեկտեմբերին կոնֆերանս կանցկացնի, որտեղ SU7-ը պաշտոնապես կներկայացվի և կսկսվեն նախնական պատվերները: Միջացառման ամսաթիվը դեռ չի հայտարարվել, սակայն չինական լրատվամիջոցները նշում են, որ դեկտեմբերի 27-ին կլրանա 1000-րդ օրը, երբ Xiaomi-ն հայտարարել է մեքենան թողարկելու պլանների մասին:

- Advertisement -
Xiaomi-ի առաջին մեքենան նկատել են մայրուղու վրա. Նախնական պատվերները կսկսվեն այս ամիս

Անցյալ ամիս պարզվեց, որ Xiaomi-ն որպես պայմանագրային արտադրող կօգտագործի ​​BAIC պետական ընկերությունը: Սա բավականին տարածված է Չինաստանում EV ստարտափների համար:

Տեղական լրատվամիջոցները նաև օրեր առաջ հայտնել էին, որ Xiaomi SU7-ը մտել է արտադրական գծի ստուգման հինգերորդ փուլ (PT5) BAIC-ի Պեկինի Յիժուանգ գործարանում: Գործարանը նախատեսում է դեկտեմբերին արտադրել 300 փորձնական մեքենա և պատրաստում է զանգվածային արտադրություն սկսել 2024 թվականի սկզբին։

Բացի այդ, 2024-ին Xiaomi-ն պատրաստվում է թողարկել երեք նոր մոդել։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները