X սոցցանցը հայտնի օգտատերերին երեք ամսում վճարել է գրեթե 20 մլն դոլար

Վերջին լուրերը
X սոցցանցը հայտնի օգտատերերին երեք ամսում վճարել է գրեթե 20 մլն դոլար
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

X սոցիալական ցանցը (նախկինում՝ Twitter) իր օգտատերերին վճարել է մոտ 20 միլիոն դոլար հուլիսի սկզբից, երբ ընկերությունը սկսել է գովազդից եկամուտը կիսել բովանդակություն ստեղծող հայտնի հեղինակների հետ: Այս մասին X-ի իր էջում հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Լինդա Յակկարինոն։

X-ն օգտատերերին տալիս է եկամտի մի մասն այն գովազդից, որը ցուցադրվում է այդ օգտատերերի հաղորդագրությունների պատասխաններում: Բայց ոչ բոլորը կարող են միանալ ծրագրին: Դա անելու համար պետք է լինել X Premium բաժանորդ, ունենալ ավելի քան 500 հետևորդ և ստանալ ավելի քան 5 միլիոն թվիթերի դիտում վերջին երեք ամսում։

- Advertisement -
X սոցցանցը հայտնի օգտատերերին երեք ամսում վճարել է գրեթե 20 մլն դոլար

X-ի սեփականատեր Իլոն Մասկի խոսքով՝ հուլիսին արված առաջին վճարումները կազմել են մոտ 5 մլն դոլար։ Միաժամանակ, նրանք հաշվի են առել փետրվարից արված գովազդայի ցուցադրումները, այսինքն՝ հինգ ամսվա կտրվածքով։ Եթե ​​այդ ժամանակվանից ի վեր ընդհանուր վճարումը հասել է $20 միլիոնի, նշանակում է, որ զգալիորեն ավելի շատ օգտատերեր են միացել ծրագրին, կամ որ X-ի գովազդը սկսել է շատ ավելի հաճախ ցուցադրվել, նշում է Techcrunch-ը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները