X սոցիալական ցանցում գլոբալ խափանում է տեղի ունեցել

Վերջին լուրերը
X սոցիալական ցանցում գլոբալ խափանում է տեղի ունեցել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Այսօր Իլոն Մասկին պատկանող X (նախկին Twitter) սոցիալական ցանցում գլոբալ խափանում է տեղի ունեցել, որը տևել է ավելի քան մեկ ժամ։

Պլատֆորմի օգտատերերից դժգոհություններ են եղել, որ անհայտ սխալի արդյունքում նրանք չեն կարողացել կարդալ հրապարակումները։ X Pro հավելվածը, որը նախկինում հայտնի էր որպես TweetDeck, նույնպես չի աշխատել:

- Advertisement -
X սոցիալական ցանցում գլոբալ խափանում է տեղի ունեցել

Օգտատերերը պահպանել են Spaces-ի աուդիո սենյակներին միանալու և ծանուցումները դիտելու հնարավորությունը, սակայն գրառումներն անհետացել են հոսքերից և պրոֆիլներից, դրանք նաև դադարել են բացվել ուղիղ հասցեների միջոցով: DownDetector վեբ մոնիտորինգի հարթակը գրանցել է ավելի քան 80 հազար բողոք, որոնք սկսել են գրանցվել Խաղաղ օվկիանոսի ժամանակով 21:10-ին (Երևանի ժամանակով 9:10-ին):

Այս պահին, կարծես թե, հարթակի աշխատանքը վերականգնվել է։ Սա հուլիսից սկսած առաջին խոշորամասշտաբ խափանումն է սոցցանցում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները