Որո՞նք են ամենաերջանիկ երկրները 2025-ին

Վերջին լուրերը
Որո՞նք են ամենաերջանիկ երկրները 2025-ին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ֆինլանդիան արդեն 8-րդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաերջանիկ երկիրը՝ պահպանելով առաջին հորիզոնականը World Happiness Report 2025 զեկույցում։

Երջանկության ցուցանիշները հաշվարկվում են վերջին երեք տարիների կյանքի ընդհանուր գնահատականների միջինով՝ հաշվի առնելով վեց հիմնական գործոն՝ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով, սոցիալական աջակցությունը, առողջ կյանքի տևողությունը, ազատությունը, բարեգործությունը և կոռուպցիայի ընկալումը։ Այս մեթոդաբանությունը թույլ է տալիս գնահատել ոչ միայն նյութական բարեկեցությունը, այլև մարդկանց սուբյեկտիվ գոհունակությունը։

Սկանդինավյան երկրները շարունակում են գերակշռել ցուցակում. Ֆինլանդիային հաջորդում են Դանիան, Իսլանդիան, Շվեդիան և Նիդեռլանդները։ Թոփ 10-յակում են նաև Կոստա Ռիկան, Նորվեգիան, Իսրայելը, Լյուքսեմբուրգը և Մեքսիկան։

Հայաստանը 2025-ին զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը։ Նախորդ տարիներին մեր երկրի դիրքը հետևյալն է եղել․ 2021-ին՝ 88, 2022-ին՝ 81, 2023-ին՝ 83, 2024-ին՝ 82։ Այսինքն՝ վերջին երեք տարիներին Հայաստանը պահպանել է միջին վարկանիշ՝ առանց էական փոփոխությունների։ Հայաստանի և Վրաստանի ցուցանիշները հատկապես ցածր են կյանքի որակի գնահատման և սոցիալական աջակցության բաղադրիչներով, մինչդեռ Ադրբեջանը բավական հետ է նաև կոռուպցիայի վերահսկման ցուցանիշով։

Վերջին հորիզոնականում կրկին Աֆղանստանն է, նրան հաջորդում են Սիեռա Լեոնեն, Լիբանանը, Մալավին ու Զիմբաբվեն։

  1. Ֆինլանդիա
  2. Դանիա
  3. Իսլանդիա
  4. Շվեդիա
  5. Նիդեռլանդներ
  6. Կոստա Ռիկա
  7. Նորվեգիա
  8. Իսրայել
  9. Լյուքսեմբուրգ
  10. Մեքսիկա

87. Հայաստան
91. Վրաստան
106. Ադրբեջան

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները