World Summit Award 2023-ի ազգային փուլն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
World Summit Award 2023-ի ազգային փուլն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

World Summit Award 2022 մրցանակաբաշխության ազգային փուլի հայտերի ընդունման գործընթացը կշարունակվի մինչև նոյեմբերի 1-ը։

Համաշխարհային գագաթնաժողովի մրցանակաբաշխությունը (WSA) անվանակարգերի վրա հիմնված մրցանակաբաշխության համակարգ է, որն ուղղված է սոցիալական, տեղական ազդեցություն ունեցող թվային նորարարությունների բացահայտմանը։

- Advertisement -
World Summit Award 2023-ի ազգային փուլն ընդունում է հայտեր

Մրցույթն ունի 8 հիմնական անվանակարգեր և ևս մեկ հատուկ անվանակարգ՝ մինչև 26 տարեկան երիտասարդ նորարարների համար, որոնց մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

WSA 2023-ի դիմումները կարող են պարունակել բոլոր բջջային և վեբ հավելվածները, ինչպիսիք են՝ բջջային հավելվածները, վեբ էջերը, կրելու սարքերի համար նախատեսված հավելվածները, SMS-ի վրա հիմնված պրոդուկտները և այլն։ Չկան սահմանափակումներ այն հարթակների կամ տեխնոլոգիաների հետ կապված, որոնցով աշխատում են նախագծերը:

Մրցույթի մասնակիցների ընտրությունն ու առաջադրումը կիրականացնի ազգային փորձագետը, որը Հայաստանում Ձեռնարկությունների ինկուբատոր Հիմնադրամն (EIF) է։ Բաց գրանցում հասանելի չէ։

Ազգային փուլի մասնակցության համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 1-ը լրացնել հետևյալ հայտադիմումը։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները