ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Women TechEU նախագիծը, որն աջակցում է կանանց առաջատար տեխնոլոգիական ստարտափ ընկերություններին Եվրոպայից, ընդունում է հայտեր տեխնոլոգիական (deep tech) ստարտափներից։
Ծրագրի յուրաքանչյուր շահառու կստանա 75 հազար եվրո դրամաշնորհ, ինչպես նաև բիզնեսի զարգացման անհատականացված ծրագիր, որը ներառում է ուսուցում, մենթորություն, քոուչինգ և այլ հնարավորություններ։
«Մեր առաքելությունն է ստեղծել գենդերային ավելի հավասարակշռված ձեռներեցության էկոհամակարգ: Մենք հավատում ենք, որ բազմազանությունը խթանում է նորարարությունը, և մենք այստեղ ենք խորը տեխնոլոգիաների ոլորտում կանանց տրամադրելու ավելի շատ հնարավորություններ, ռեսուրսներ և աջակցություն՝ զարգանալու համար»,-նշվում է ծրագրի հայտարարության մեջ։
Ծրագրին կարող եք դիմել մինչև սեպտեմբերի 30-ը՝ այս հղումով։
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք օնլայն մասնակցել ծրագրի Տեղեկատվական հանդիպմանը։ Գրանցվել կարող եք այստեղ։
Կարդացե՛ք նաև.
- Google Hackathon-ն ընդունում է հայտեր Հայաստանի մասնակիցներից
- ԴիջիԹեք Էքսպո 2024-ի գրանցումը բաց է ստարտափների համար
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի այլ հնարավորություններ գտե՛ք այստեղ։