«Wizz Air»-ը կմեկնարկի թռիչքներ դեպի Բրյուսել և Էյնդովեն

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Wizz Air ավիաընկերության առտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինի հետ։ Զրույցի ընթացքում հայտարարվել է, որ «Wizz Air»-ն արդեն թվով 3-րդ օդանավն է բազավորում Երևանի Զվարթնոց օդանավակայանում։

Առաջիկայում «Wizz Air»-ը կմեկնարկի 2 նոր ուղղություններով թռիչքներ դեպի Բրյուսել և Այնդովեն։

  • Երևան – Էյնդհովեն (Նիդերլանդներ). 2026 թ. հոկտեմբերի 26-ից, շաբաթական 3 չվերթ (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ)։ Տոմսերի արժեքը՝ սկսած 56 եվրոյից։
  • Երևան – Բրյուսել (Բելգիա). 2027 թ. փետրվարի 1-ից, շաբաթական 3 չվերթ (երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ)։ Տոմսերի արժեքը՝ սկսած 37 եվրոյից։

Բացի նոր ուղղություններից, Wizz Air-ն ավելացնում է նաև արդեն իսկ գործող երթուղիների թռիչքների քանակը: Դեպի Բուդապեշտ իրականացվող շաբաթական 2 չվերթի փոխարեն այսուհետ կլինի 4-ը, իսկ Ֆրանկֆուրտի ուղղությամբ թռիչքների թիվը 2-ից կդառնա 3: Դեպի Պրահա չվերթների հաճախականությունը կհասնի շաբաթական 4-ի:

Այս փոփոխությունների արդյունքում ավիաընկերությունը Հայաստանից թռիչքներ կիրականացնի ընդհանուր առմամբ 18 ուղղություններով դեպի աշխարհի 10 երկիր:

Կարդացեք նաև՝
Ուղիղ չվերթներ Հայաստանից. ու՞ր կարող եք մեկնել 2026-ին

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները