Ովքե՞ր են լինելու Business YereFun նեթվորքինգ միջոցառման խոսնակները

Վերջին լուրերը
Ովքե՞ր են լինելու Business YereFun նեթվորքինգ միջոցառման խոսնակները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Business YereFun նեթվորքինգ միջոցառումը շարունակում է LinkedIn Local Yerevan-ի լավագույն ավանդույթները և գոլֆի շուրջ ընձեռնում ստանդարտից դուրս նեթվորքինգ իրադարձության մասնակից դառնալու ևս մեկ հնարավորություն։

Business YereFun-ի ընթացքում իրենց ոլորտում հաջողած մասնագետները կներկայացնեն բիզնես տրանսֆորմացիայի ամենահիշարժան քեյսերը՝ անդրադառնալով բիզնեսի հիմնական այս գործառույթներին․ օպերացիոն մենեջմենթ, մարքեթինգ, ֆինանսներ, մարդկային ռեսուրսներ, վաճառք։

- Advertisement -
Ովքե՞ր են լինելու Business YereFun նեթվորքինգ միջոցառման խոսնակները

Միջոցառման խոսնակները

Business YereFun նեթվորքինգ միջոցառման խոսնակներն են իրենց ոլորտում կայացած և հաջողած պրոֆեսիոնալներ․

Ռալֆ Յիրիկյան — Ucom ընկերության գլխավոր տնօրեն

Դավիթ Անանյան — DSA Advisory Group ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ

Արփի Կարապետյան — Cascade People & Business ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի հիմնադիր և նախագահ

Գոռ կարապետյան — Simple Business Academy և Targeting ընկերությունների համահիմնադիր և տնօրեն

Էմիլ Կրոյան — Targeting և Simple Business Academy ընկերությունների համահիմնադիր և տնօրեն

Միջոցառման ընթացքում խոսնակները կներկայացնեն տնտեսական գործունեության հեռանկարները, բիզնես տրանսֆորմացիայի ամենահիշարժան քեյսերը՝ անդրադառնալով բիզնեսի հիմնական գործառույթներին՝ մենեջմենթ, մարքեթինգ, ֆինանսներ, մարդկային ռեսուրսներ, վաճառք։

Ովքե՞ր կարող են մասնակցել միջոցառմանը

Միջոցառմանը հնարավոր է մասնակցել, եթե հանդիսանում եք բիզնես սեփականատեր, բիզնես հիմնադիր, բիզնես տնօրեն և թոփ մենեջեր։

Բիզնես տրանսֆորմացիան այլ տեսանկյունից դիտարկելուց հետո մասնակիցները մասնակցելու են նեթվորքինգ ծրագրին, որի հատուկ ձևաչափը թույլ է տալիս ձեռք բերել նոր կապեր՝ միաժամանակ վայելելով գոլֆը:

Ե՞րբ, որտե՞ղ

Միջոցառումը կկայանա հունիսի 14-ին, «Արարատ» գոլֆ ակումբում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները