WhatsApp-ն աշխատում է մեսենջերի թարմացման վրա, որում հասանելի կլինեն մի քանի նոր ու օգտակար գործառույթներ։
Հավելվածի նոր տարբերակը հասանելի կլինի Android և iOS սարքերի համար և կներառի մի քանի հետաքրքիր նորամուծություններ՝ չաթի պատմությունը փոխանցելու հնարավորություն, ինչպես նաև կոնտակտների արգելափակում և տեսախցիկի ընդայնված հնարավորություններ։
Այսպիսով՝ չաթի փոխանցման գործառույթը թույլ կտա օգտատերերին պատճենել իրենց չաթի պատմությունը նոր Android սմարթֆոնի վրա՝ առանց Google Drive-ի անհրաժեշտության, ինչը կապահովի անձնական տեղեկատվության գաղտնիության բարձր մակարդակ, հայտնում է WABetainfo հարթակը։

Բացի այդ ծանուցումների մեջ հասանելի կդառնա կոնտակտների արգելափակման գործառույթ, սակայն այն կհայտնվի միայն այն դեպքում, եթե հաղորդագրություն ստացվի անհայտ կամ «անվստահելի» համարներից։ Սա հնարավորություն կտա խուսափել օգտատիրոջ անձնական կոնտակտների պատահական արգելափակումից:

Նույնքան օգտակար նորամուծություն կլինի նաև նկարահանման ընդլայնված ռեժիմը, որի շնորհիվ հնարավոր կլինի մեկ հպումով անցնել լուսանկարի և տեսանյութի ռեժիմների միջև: Մինչ այդ տեսագրելու համար օգտատերերը պետք է սեղմած պահեն կոճակը՝ ինչը այնքան էլ հարմար չէ երկար տեսանյութեր ստեղծելելիս։

Աղբյուրը նշում է, որ թվարկված գործառույթները մշակման փուլում են և կլինեն մեսենջերի ապագա թարմացումներից մեկի մաս։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։