WhatsApp-ը զրուցակցի հետ էկրանը կիսելու հնարավորություն է ավելացնում

Վերջին լուրերը
WhatsApp-ը զրուցակցի հետ էկրանը կիսելու հնարավորություն է ավելացնում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Թողարկվել է WhatsApp մեսենջերի 2.23.11.19 թարմացումը Android օպերացիոն համակարգի համար, որն արդեն հասանելի է որոշ բետա փորձարկողներին՝ Google Play Beta ծրագրի միջոցով: Նոր տարբերակն ունի տեսազանգի ժամանակ զրուցակցի հետ էկրանը կիսելու հնարավորություն։

Դա անելու համար հարկավոր է սեղմել նոր նշանը, որը գտնվում է զանգերի կառավարման պատուհանում: Այս դեպքում այն ​​ամենը, ինչ ցուցադրվում է էկրանին, կձայնագրվի և կփոխանցվի մեկ այլ օգտատիրոջ:

WhatsApp-ը զրուցակցի հետ էկրանը կիսելու հնարավորություն է ավելացնում
- Advertisement -
WhatsApp-ը զրուցակցի հետ էկրանը կիսելու հնարավորություն է ավելացնում

Տեսազանգի ընթացքում էկրանի բովանդակության փոխանցումը շարունակական կլինի, սակայն այն կարող է ընդհատվել ցանկացած պահի. օգտատերը պահպանում է լիարժեք վերահսկողությունը, ասում են WABetaInfo հարթակի փորձագետները: Եվ, իհարկե, հեռարձակումը կսկսվի միայն այն բանից հետո, երբ օգտատերը համաձայնի կիսվել դրանով։

Նոր գործառույթը կարող է հասանելի չլինել Android ՕՀ-ի հին տարբերակներով աշխատող սմարթֆոնների վրա, կամ այն ​​կարող է չաշխատել մեծ խմբերով զանգահարելիս: Թեև գործառույթը հասանելի է դարձել միայն որոշ բետա փորձարկողների համար, սպասվում է, որ ավելի շատ օգտատերեր կկարողանան գնահատել այն մոտ ապագայում:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները