WhatsApp-ը գործարկել է 3D ավատարներ, որոնք հասանելի կլինեն ամբողջ աշխարհի օգտատերերի համար, գրում է Techcrunch-ը։
Չորեքշաբթի օրը Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը Facebook-ում հայտնել էր, որ ավատարները հասանելի կլինեն նաև WhatsApp-ում: Հայտարարությունը հաջորդել է նոր գործառույթի բետա տարբերակի՝ ամիսներ տևած թեստավորմանը։
Բլոգի գրառման մեջ WhatsApp-ը նշել է, որ օգտատերերը կարող են ստեղծել անհատականացված ավատարներ՝ որպես իրենց պրոֆիլի լուսանկար կամ ընտրել տարբեր հույզեր և գործողություններ արտացոլող 36 հատուկ կպչուկներից (sticker) մեկը: Այլ մեսենջերների ավատարները հնարավոր չէ տեղափոխել WhatsApp, դրանք հնարավոր է կիրառել միայն եթե ստեղծվել են WhatsApp-ում։
Ընկերությունը նաև նշել է, որ օգտատերերը շուտով կստանան ոճային բարելավումներ ներառյալ՝ լուսավորությունը, ստվերը և մազերի ոճը։
WhatsApp-ում 3D ավատարներ ստեղծելու մանրամասն քայլերը կգտնեք այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։