Web3 Հայաստան հիմնադրամը հանդես է եկել Տիգրան Ղամբարյանին ազատ արձակելու կոչով

Վերջին լուրերը
Web3 Հայաստան հիմնադրամը հանդես է եկել Տիգրան Ղամբարյանին ազատ արձակելու կոչով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Web3 Հայաստան հիմնադրամը հանդես է եկել Binance-ի թոփ մենեջեր, հայազգի Տիգրան Ղամբարյանին ազատ արձակելու կոչով։ Հիշեցնենք, որ Ղամբարյանը և մեկ այլ մենեջեր պատանդ են պահվում Նիգերիայում։ 

Ղամբարյանը նախկինում կրիպտո հետաքննիչ է եղել, ով ղեկավարել է իր թիմին փողերի լվացման, Դարքնեթում թմրամիջոցների ապօրինի շրջանառության և կրիպտո-հանցագործությունների, այդ թվում՝ կրիպտոարժույթով ֆինանսավորվող երեխաների շահագործման հետաքննությամբ: Ավելի ուշ նա միացավ Binance-ի հետաքննող թիմին՝ որպես ֆինանսական հանցագործությունների բաժնի ղեկավար:

Նա կարևոր դեր է խաղացել աշխարհում կրիպտո հանցավորության դեմ պայքարում, ներառյալ փակել այնպիսի խոշորագույն կրիպտո հանցավոր հարթակներ, ինչպիսիք են Silk Road-ը, AlphaBay-ը և այլն:

Web3 Հայաստան հիմնադրամը կոչ է արել միանալ ստորագրահավաքին և անհապաղ ազատել մեր հայրենակցին։ 

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները