Հայաստանը 2024թ. պատրաստվում է ընդունել WCIT 2024 Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային ֆորումը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ համաժողովը Հայաստանում է անցկացվել նաև 2019 թվականին՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ» խորագրով։ Համաժողովի ժամանակ քննարկվել է, թե ինչպես են տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներն ազդում եկամտի և բարեկեցության, հուսալիության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։
2019-ին միջոցառումը WCIT ամբողջ պատմության մեջ եղել է աննախադեպ՝ մասնակիցների քանակով:
70 երկրից ակնկալվող 2500 մասնակցի փոխարեն, ֆորումն ունեցել է ավելի քան 6200 մասնակից, որոնց թվում են ՏՏ ոլորտի խոշորագույն առաջնորդներ և առաջատար ընկերությունների ղեկավարներ, ներդրողներ, քաղաքական գործիչներ և կառավարական պաշտոնյաներ, ձեռներեցներ և գիտնականներ։
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: