Wave House. Գերմանիայում 3D տպիչով մի ամբողջ տվյալների կենտրոն են տպել

Վերջին լուրերը
Wave House. Գերմանիայում 3D տպիչով մի ամբողջ տվյալների կենտրոն են տպել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Գերմանական Հայդելբերգ քաղաքում նոր «տեսարժան վայր» է հայտնվել՝ հսկայական շենք, որը տպագրվել է 3D տպիչով։ 600 քառակուսի մետր մակերեսով շենքը ստեղծվել է ընդամենը 140 ժամում՝ մինչ այժմ սա ռեկորդային է։

Wave House-ը (այսպես կոչվել է իր անսովոր ալիքաձև ձևի համար) կտեղակայի տվյալների կենտրոն՝ Գերմանիայի խոշորագույն մշակողներից մեկի սերվերներով: Ծրագիրն իրականացրել է Peri 3D Construction ընկերությունը։ Շինարարության համար օգտագործվել է COBOD BOD 2 տպիչ:

- Advertisement -
Wave House. Գերմանիայում 3D տպիչով մի ամբողջ տվյալների կենտրոն են տպել

Շենքը տպագրված է ցեմենտանման խառնուրդից։ Նույնը կիրառվում է սոցիալական տների համար, որոնք նույնպես կառուցված են Peri 3D Construction-ի կողմից։

Ընկերությունը վստահ է, որ 3D տպագրությունը շինարարության ապագան է: Դրա շնորհիվ շենքերը կարող են կառուցվել արագ և գործնականում առանց ստեղծագործական գաղափարների սահմանափակման:

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները