Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման բաց մրցույթն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման բաց մրցույթն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչներ՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (EIF), OneMarketData, CodeSignal
Երբ՝ մայիսի 21
Որտեղ՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան

Միջոցառման մասին

- Advertisement -
Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման բաց մրցույթն ընդունում է հայտեր

Վլադիմիր Եղիազարյանի անվան ծրագրավորման 2023 թվականի հայաստանյան բաց մրցույթը, որի նպատակն է մեկ հարթակում հավաքել Հայաստանի բոլոր սերունդների ծրագրավորողներին, ընդունում է հայտեր։

Մասնակցելու համար կարող են դիմել ցանկացած մակարդակի հմտություններ ունեցող ծրագրավորողները` սկսած ուսանողներից ու դպրոցականներից, մինչև փորձառու ծրագրավորողներ:

Խնդիրները կլինեն ոչ միայն դասական ալգորիթմական (ICPC) ոճի, այլ նաև կենթադրեն ծրագրավորման այնպիսի տարբեր հմտությունների տիրապետում, ինչպիսիք հանդիպում են IT կազմակերպությունների ամենօրյա աշխատանքում: Խնդիրների լուծման համար հասանելի են լինելու հետևյալ լեզուները C++, Java, Python 2/3, C#, C, Kotlin, Ruby, PHP։

Մասնակցության համար անհրաժեշտ է կազմել 2 մասնակցից բաղկացած թիմ և գրանցվել հետևյալ հղումով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 17-ն է։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները