«Վարդանանց» բժշկական կենտրոնը և «Էֆես» ապահովագրական ընկերությունը ներկայացրող «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ն հայտարարում է պարտատոմսերի թողարկման մասին։ Ընկերությունը ներդրողներին հնարավորություն է ընձեռում մասնակցելու Հայաստանի առողջապահական և ապահովագրական ոլորտների բարեփոխումներին՝ միաժամանակ ապահովելով կայուն եկամուտ։
Պարտատոմսերը թողարկվելու են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով։ ՀՀ դրամով պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 100,000 ՀՀ դրամ, իսկ տարեկան արժեկտրոնը՝ 11.9%։ ԱՄՆ դոլարով պարտատոմսերի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, տարեկան արժեկտրոնը՝ 7.9%։ Երկու դեպքում էլ արժեկտրոնների վճարումը կատարվելու է կիսամյակային պարբերականությամբ։
Տեղաբաշխումը մեկնարկել է 2025 թվականի դեկտեմբերի 15-ի 00:00-ից։ Պարտատոմսերի հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխումն իրականացնում է Ամերիաբանկը։ Տեղաբաշխման ժամանակահատվածը մինչև 2026 թվականի մարտի 27-ն է, իսկ մարման ժամկետը կազմում է 3 տարի (36 ամիս)։
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը հասանելի են MyInvest-ում:












