ՀՀ վարչապետը գործարար համայնքի հետ հանդիպում է կազմակերպում

Վերջին լուրերը
ՀՀ վարչապետը գործարար համայնքի հետ հանդիպում է կազմակերպում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողով կանցկացնի, այս մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից։

Աշխատաժողովը կանցկացվի 2024 թվականին 50 մլն դրամ և ավելի հարկ վճարած ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ։

«Գործարար համայնքի հարգելի ներկայացուցիչներ.

Կառավարման ոլորտում առկա թերությունները բոլորս գիտենք, ոչ ոք դա չի ժխտում:

Գործարար համայնքին հուզող շատ հարցերի Կառավարության ներկայացուցիչները, ինքս անձամբ առնչվում ենք տարբեր նամակների բերումով: Այդ դիմումների հետ իմ աշխատանքից հանգել եմ եզրակացության, որ տնտեսական գործունեության եւ ներդրումային միջավայրում առկա խնդիրներին եւ հնարավորություններին, կառավարման արդյունավետության բարձրացման եւ բարեփոխումների առաջնահերթություններին Կառավարություն-ԱԺ-ՏԻՄ-Գործարար համայնք համատեղ ձեւաչափով անդրադառնալու եւ համատեղ որոշումներ կայացնելու անհրաժեշտություն կա:

Առաջիկայում մտադիր եմ մի նման աշխատաժողով կազմակերպել: Աշխատաժողովին հրավիրում եմ մասնակցել 2024 թվականին 50 մլն դրամ եւ ավել հարկ վճարած այն ընկերությունների ղեկավարներին, ովքեր հետաքրքրված են կիսվել գործարարությամբ զբաղվելու մեր միջավայրը ավելի բարենպաստ դարձնելու իրենց գաղափարներով:

Հրավիրում եմ նաեւ գործարար, այդ թվում ՓՄՁ համայնքը միավորող կազմակերպությունների ղեկավարներին, որպեսզի քննարկման բերեն աշխատաժողովին ուղղակի մասնակցության հնարավորություն չունեցող իրենց անդամներին հուզող հարցերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Աշխատաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչեւ փետրվարի 28-ը ներկայացնել հայտեր [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով՝ նշելով նաև առկա խնդիրներին վերաբերող մինչեւ 3 հարց, որոնցից առավել հիշատակվածները կդառնան աշխատաժողովի օրակարգի մաս:

Աշխատաժողովը կհրավիրվի ապրիլ ամսվա ընթացքում, օրվա և տեղի մասին հրավիրյալները կտեղեկացվեն աշխատանքային կարգով:

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները