Առանց գովազդի առաջխաղացում Instagram-ում՝ reels-երի միջոցով 😉
Եթե որոշում եք սկսել որևէ իրի արտադրություն կամ որևէ ծառայության մատուցում, Ձեզ մոտ անհրաժեշտություն է ծագում կատարել մի շարք պարտադիր քայլեր՝ սկսած բիզնեսի գրանցումից մինչև արտադրության ու առաքման կազմակերպում։
Մեր օրերում, երբ սոցիալական մեդիան կարևոր և նույնիսկ պարտադիր է դարձել յուրաքանչյուր բիզնեսի համար, անհրաժեշտություն է ծագում ներկայացնել բրենդը նաև սոցիալական ցանցերում։ Ներկայացումից և բրենդի ճանաչելիությունից զատ՝ սոցիալական ցանցերը դարձել են վաճառքներ իրագործելու հիանալի գործիք։
Որպես վաճառքի գործիք՝ սոցիալական ցանցերը տրամադրում են բոլոր անհրաժեշտ տեխնիկաները, հարթակները, ինչպես նաև առանց սահմանների տիրույթ, որոնք մի քանի անգամ ավելի հեշտ, բազմաշերտ ու մեծածավալ են դարձնում վաճառքների գործընթացը և նպաստում բիզնեսի զարգացմանը թե՛ սեփական երկրում, թե՛ երկրի սահմաններից դուրս։
Այսօր խոսելու ենք այն մասին, թե ինչպես կիրառել Ինստագրամը և վերջինիս նոր ու առանց գովազդի առաջխաղացում ապահովող գործիքներից մեկը՝ reels-ը՝ հօգուտ Ձեր բիզնեսի և վաճառքների։
Ֆեսյբուքն ընդդեմ Ինստագրամի Հայաստանում
Եթե դիտարկենք Հայաստանում իրագործվող վաճառքները սոցիալական ցանցերում, ապա ըստ տարածվածության՝ Հայաստանում առաջին տեղում կլինեն Ֆեյսբուքն ու Ինստագրամը։ Տարիներ առաջ բոլոր վաճառքների գծով առաջինը Ֆեյսբուքն էր, բոլորը Ֆեյսբուքով էին առքուվաճառք կատարում ու ներկայացնում իրենց բրենդը։ Այժմ կարող ենք հստակորեն նշել, որ Ֆեյսբուքը իջել է իր դիրքերը և առաջին պլանում Ինստագրամն է։ Հատկապես, եթե Ձեր բրենդը փոքր կամ միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչ է։
Որոշ առումներով, Ինստագրամյան հարթակն ավելի հստակ ու ճշգրիտ է կառուցված վաճառքներ իրագործելու համար։
Մոռացա ներկայանալ։ Ողջույն, ես Հայկուհին եմ, որ տարիներ շարունակ զբաղվում է սոցիալական մեդիայի մարքեթինգով, իսկ նախորդ 2 տարիների ընթացքում զբաղվել է սեփական բրենդի առաջխաղացմամբ։
Սկզբում, ինչպես բոլորը, մտածելով, թե որ հարթակն է ավելի իրատեսական վաճառքներ իրագործելու համար՝ ընտրությունս կանգնեց Ֆեյսբուքի վրա։ Դա ոչ այնքան հեռավոր 2019 թվականին էր։ Այդ ժամանակ առկա էր Ինստագրամյան էջը ևս, որին էական նշանակություն չէինք հաղորդում։ Որոշ ժամանակ անց թրենդների փոփոխությունների, տարատեսակ ուսումնասիրությունների, մրցակիցների սոցիալական հարթակների հետազոտությունից հետո պարզ դարձավ, որ
Ինստագրամը կարող է լրջորեն մրցակցել Ֆեյսբուքի՝ որպես վաճառքի հարթակի հետ, և նույնիսկ հաղթել։
Ժամանակ առ ժամանակ արվող գրառումները դարձան մշտական, գովազդները դարձան պարբերական, իսկ կարճաժամկետ հետևորդները՝ մշտական հաճախորդներ։
Մնացյալ տարատեսակ էջերի, բրենդների ուսումնասիրությունը ևս հանգեցրեց այն փաստին, որ վաճառքն Ինստագրամում ավելի արդյունավետ է, քան Ֆեյսբուքում կամ որևէ այլ սոցիալական հարթակում։
Մոտ 1 տարի անց Ինստագրամյան վաճառքների թիվը գերազանցում էր Ֆեյսբուքյան վաճառքներին գրեթե 90%-ով։
Եվ այսպես, եթե որոշել եք Ինստագրամը ևս կիրառել որպես Ձեր ապրանքի/ծառայության վաճառքների հարթակ, Ձեզ կօգնեն տարատեսակ գրառումները, սթորիներն ու դրանց գովազդները։ Իսկ ինչպե՞ս ձեռք բերել հետևորդներ ու պոտենցիալ հաճախորդներ առանց գովազդի ու շատ ռեսուրսներ ծախսելու։ Այդ հարցում Ձեզ կօգնի reels-ը։
Reels
Reels-ը Ինստագրամի նորույթներից մեկն է, որն արդեն բավականին մեծ կիրառում է գտել Հայաստանում ինչպես ինֆլյուենսերների, այնպես էլ բրենդների կողմից։
Ի՞նչ է reels-ը։ Կարճ հոլովակներ, որոնք կարելի է նկարահանել հենց
Ինստագրամում, առկա երգերի կամ աուդիոների ներքո և տեղադրել նույն հարթակում։
Ո՞րն է reels-ի առավելությունը։ Ձեր հոլովակը ցուցադրում է բոլոր նրանց, ում հետաքրքիր է Ձեր ոլորտը՝ առանց որևէ գումար ծախսելու։ Բնական ճանապարհով գալիս են դիտումներ, լայքեր ու մեկնաբանություններ։ Ստացվում է՝ Ինստագրամի ներսում առավելագույն արդյունավետություն պարունակող հոլովակներն են, որոնք բնական ճանապարհով կարող են ապահովել Ձեր բրենդի առաջխաղացումը։
Ինչպե՞ս կիրառել reels-ը բրենդի վաճառքների համար։ Եթե ցանկանում եք կատարել վաճառքներ և բարձրացնել Ձեր բրենդի ճանաչելիությունը reels-ի օգնությամբ, Դուք կարող եք կիրառել հոլովակների հետևյալ տարբերակները․
- Նկարահանել Ձեր ապրանքը։
- Նկարահանել ապրանքն ու նշել նրան առավելությունները։
- Կիրառել կրթական/օգտակար կոնտենտ։
- Ներկայացնել լայֆհաքեր և խորհուրդներ։
- Նկարահանել թիմն ու աշխատակիցներին։
- Ներկայացնել զեղչերն ու նոր ապրանքները։
- Նկարահանել աշխատանքային միջավայրն ու աշխատանքային գործընթացները։
- Հետևել թրենդներին, որ առկա են Ինստագրամյան Reels-ում ու ՏիկՏոկում, ընտրել թիրախային լսարանին հետաքրքիր տարբերակները և նկարահանել դրանք՝ հարմարեցնելով Ձեր բրենդին։
Ահա մի քանի օրինակ, թե ինչպես են բրենդները կիրառում reels-ը վաճառքների և բրենդի առաջխաղացման համար։
Louis Vuitton/Լուի Վիտոն
View this post on Instagram
Նորաձևության այս բրենդը ցույց է տալիս, թե ինչպես հետևել թրենդներին ու թելադրել սեփական միտումները ընդամենը 15 վայրկյան տևող հոլովակի ընթացքում։ Լուի Վիտոնի reels-ը կօգնեն Ձեզ, եթե զբաղվում եք նորաձևության, հագուստի ու աքսեսուարների ոլորտի առաջխաղացմամբ ու վաճառքներով։
Sephora/Սեֆորա
Սեֆորային reels-ը նման հոլովակներ ստեղծելու իրական հանրագիտարան է՝ նկարահանված մատչելի, հետաքրքիր, խորհուրդներով լի ու հասանելի յուրաքանչյուրի համար։ Ստացվում է՝ շահում է թե՛ հետևորդը, որը մոտիկից ծանոթանում է Ձեր ապրանքներին ու դրանց կիրառման մասին տրվող խորհուրդներին, շահում եք և Դուք՝ նկարահանելով առավելագույնս մատչելի ու առավելագույնս հեշտ հոլովակներ։
Այնպես որ, եթե կոսմետիկայի, խնամքի միջոցների արտադրությամբ, ներկրմամբ ու վաճառքով եք զբաղվում, Սեֆորայի reels-ն իրական ոգեշնչում կլինի Ձեզ համար։
Fastandfood/Ֆասընդֆուդ
Այս բրենդի reels-ը պետք չէ դիտել, երբ քաղցած եք։ Բայց պետք է նմանատիպն անել, եթե ցանկանում եք քաղցած ժամանակ գնումներ կատարեն Ձեր հետևորդները։ Այդ իսկ պատճառով, եթե սննդի ոլորտի ներկայացուցիչ եք՝ սկսած տորթերի ու խմորեղենի պատրաստումից ու վաճառքից մինչև ռեստորաններ ու սրճարաններ, կիրառե՛ք reels-ը, հետևե՛ք Ֆասթընդֆուդին և ապահովե՛ք վաճառքներ՝ հյութեղ ու համեղ ուտեստների 15-վայրկյանանոց ներկայացմամբ։
Հայաստանում ևս շատ բրենդներ սկսել են կիրառել reels-ն առաջխաղացման համար։ Ահա 2 օրինակ, թե ինչպես կիրառել այդ կարճ և օրգանիկ ներգրավվածություն ապահովող հոլովակները աքսեսուարների և զգեստների ոլորտում։
Roguecoco Shop
Աքսեսուարների արտադրությամբ և վաճառվող այս բրենդն իրեն յուրահատուկ էսթետիզմով ու նրբությամբ ներկայացնում է իր ապրանքները հե՛նց reels-ի օգնությամբ։ Եթե նմանատիպ զարդերի արտադրությամբ եք զբաղվում, նրանք կարող են Ձեզ համար ոգեշնչում ծառայել։
White Store Armenia
WHITE Store (@white_store_armenia)
Հագուստների և կոշիկների վաճառքով զբաղվող White Store-ի Ինստագրամյան reels-ն էլ Ձեզ կոգեշնչի, եթե այս ոլորտի ներկայացուցիչ եք և ցանկանում եք նուրբ և ոչ պարտադրող կերպով ներկայացնել Ձեր ապրանքները։
Reels-ը հասանելի չէ աշխարհի բոլոր երկրներում, բայց Հայաստանում այն արդեն իսկ հասանելի ու կիրառելի է։ Բրենդներից բացի՝ reels կիրառում են նաև սովորական օգտատերերն ու ինֆլյուենսերները։ Եվ շատ հետաքրքիր է ստացվում reels-երի կիրառությունը, երբ ինֆլոյւենսերներն են անում դա՝ գովազդելով որևէ բրենդ։
Այդպիսի ստացված որակյալ հոլովակներից մեկը ինֆլյուենսեր Նիկոլայ Հայրապետյանի ու kong.evn-ի համագործակցությունն է։ Ահա այն՝
Reels-ը բացարձակապես ոչ ծախսատար, բայց ի տարբերություն Ինստագրամյան մնացած տարբերակների (գրառում՝ ֆոտո և վիդեո, սթորիներ, IGTV)՝ ամենից շատ ներգրավվածություն ապահովող ձևաչափն է։
Կիրառե՛ք այս գործիքը՝ մեծացնելու Ձեր վաճառքները, գրավելու է՛լ ավելի շատ հետևորդներ ու ձեռք բերելու ավելի շատ հաճախորդներ։ Ստեղծե՛ք որակյալ տեսակոնտենտ և ամենավառ ու հավատարիմ հաճախորդները Ձերը կլինեն։