Ucom-ը ճանաչվել է N1 օպերատորը Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Ucom-ը միաժամանակ հինգ մրցանակի է արժանացել Ookla ընկերության կողմից շնորհվող Speedtest Awards հեղինակավոր մրցանակաբաշխության շրջանակում։ Յուքոմն առաջինն է «Հայաստանում ամենաարագ շարժական ինտերնետ», «Հայաստանում լավագույն ֆիքսված ցանց» և «Հայաստանում լավագույն շարժական ցանց» անվանակարգերում՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակի արդյունքներով։

Ucom-ը ստացել է նաև «Լավագույն շարժական խաղային փորձառություն Հայաստանում» և «Լավագույն ֆիքսված խաղային փորձառություն Հայաստանում» մրցանակները։ Դրանք վկայում են, որ Ucom-ը  ՀՀ շուկայում ապահովում է կայուն և բարձրորակ կապի ամենաբարձր ցուցանիշները՝ հիմնված իրական օգտատերերի Speedtest թեստերի լայնածավալ վերլուծության վրա։

Մանրամասները դիտե՛ք How2B-ի ռեպորտաժում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները