Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) մարդկային, մտավոր և ֆինանսական բոլոր միջոցներն ուղղելու է Արցախի հայրենակիցներին օգնելու համար, այս մասին տեղեկանում ենք ԱՏՁՄ տարածած հայտարարությունից։
Այս նպատակով ԱՏՁՄ-ն մի շարք արագ արձագանքման միջոցառումներ է իրականացնում Արցախի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարներին, աշակերտներին և նրանց ընտանիքներին օգնություն հասցնելու համար։
Մասնավորապես.
Կոռնիձորում տրանսպորտի, կեցության, առողջական խնդիրների, սննդի հարցերը լուծելու համար ԱՏՁՄ-ում գործում է արագ արձագանքման խումբ։ Կոնտակտային անձիք են Սեդրակ Վարդանյանը (+374 98 40 65 01) կամ Մայա Շահումյանը (+374 93 27 30 40)։
Արցախի խմբավարները, որոնք կուզենան աշխատել խմբավարի թափուր հաստիք ունեցող «Արմաթ»-ի մարզերի աշխատանոցներում, նրանց ցանկությամբ մարզն ընտրելով, կապահովվեն աշխատանքով։
Դրամական աջակցության համար ցանկացողները կարող են այցելել այստեղ և նվիրատվության մեկնաբանություններում նշել, որ գումարը ցանկություն ունեն ուղղել Արցախից տեղահանված հայրենակիցների օգնությանը։
Նրանք, ովքեր պատրաստ կլինեն ֆինանսական, մարդկային և մտավոր ռեսուրսով աջակցել, կարող են կապ հաստատել շտաբի ղեկավարների հետ՝ վերը նշված հեռախոսահամարներով։
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան օգնել սննդով, դեղամիջոցների պաշարով և կեցության վայրով, կարող են կապ հաստատել +374 11 548881 հեռախոսահամարով կամ այցելել Ոսկերիչների 1 հասցեով։