Twitter-ը ժամանակավորապես սահմանափակել է օգտատերերի թվիթերի քանակը, որոնք կարող են կարդալ մեկ օրվա ընթացքում։ Այս մասին հայտնել է սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկը։
Մասկի խոսքով՝ նույնականացված օգտահաշիվները (կապույտ նշանով) կկարողանան կարդալ օրական 6000 թվիթ, չնույնականացված օգտատերերը՝ 600 թվիթ, իսկ նոր օգտատերերը կկարողանան օրական 300 թվիթ դիտել։
Ավելի ուշ սոցցանցի սեփականատերը կրկնապատկել է այս սահմանաչափը, այժմ այն կազմում է օրական 10000 թվիթ նույնականացված հաշիվների համար, 1000 թվիթ՝ չնույնականացված հաշիվների համար և 500 թվիթ՝ նոր օգտատերերի համար։
Նա նաև բացատրել է, որ աա արվում է «մանիպուլյացիայի դեմ պայքարելու» և տվյալների վերլուծության համար:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: