Հայտնի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ շուտով Twitter սոցիալական ցանցում կավելանա տեքստի խմբագրման գործառույթ:
«Այս եռամսյակի վերջին մենք կավելացնենք տեքստի խմբագրման պարզ գործառույթներ, մասնավորապես հաստ, ընդգծված տառատեսակներ և տառաչափ ընտրելու հնարավորություն»,-գրել է Մասկը: Ըստ նրա՝ դա թույլ կտա ավելի ամբողջական օգտվել Twitter-ից՝ չհեռանալով այլ ռեսուրսներ ու կայքեր:
Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ փետրվարից օգտատերերը հնարավորություն են ստանալու հրապարակել նաև երկար հաղորդագրություններ (Tweet): Տեքստի խմբագրման գործառույթը հասանելի է լինելու թե՛ երկար, թե՛ կարճ թվիթների համար: Բացի այդ, սոցիալական ցանցում շուտով լինելու են ինտերֆեյսի փոփոխություններ, ավելանալու է նաև Bookmark կոճակը:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի նորությունները՝ մեր Ֆեյսբուքյան էջում։