Կազմակերպիչ՝ «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոն (BSC)
Երբ՝ դեկտեմբերի 22, 10։00-12։00
Որտեղ՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոն, 2-րդ հարկ
Միջոցառման մասին.
ԿԿայանա «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» խորագրով պետական-մասնավոր հատվածների հանդիպում, որն իրականացվում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC) կողմից Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE) աջակցությամբ իրականացվող «Թվային տնտեսության օրակարգի ձևավորում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է զարգացնել տեղական բիզնեսների և ձեռներեցների թվայնացմանն ուղղված կարողությունները՝ ձևավորելու Հայաստանի թվային տնտեսությունը։
Հանդիպմանը ներկա են լինելու թվայնացման գործընթացներում ներգրավված նախարարությունների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և մասնավոր հատվածի՝ թվայնացման ոլորտով հետաքրքրված անձինք։
Միջոցառման մասնակցությունն անվճար է, սակայն անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 20-ը գրանցվել այստեղ։
Հանդիպմանը հրավիրված խոսնակները թվայնացման գործընթացներում ներգրավված պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներ են։
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտում սպասվող ամենահետաքրքիր միջոցառումները գտե՛ք այստեղ։