Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Պորտուգալիայում իր առաջին մասնաճյուղն է բացել։
Կենտրոնը գտնվում է Կոիմբրա պատմական քաղաքում՝ քաղաքի համար խորհրդանշական հին փոստային շենքում։
Tumo Coimbra-ն Հայաստանից դուրս բացված արդեն 11-րդն Թումո կենտրոնն է։ Այն կհյուրընկալի 12-ից 18 տարեկան 1500 ուսանողի, ովքեր հմտություններ ձեռք կբերեն ութ ոլորտներում՝ լուսանկարչություն, անիմացիա, երաժշտություն, խաղերի մշակում, ծրագրավորում, գրաֆիկ դիզայն, կինո և ռոբոտաշինություն:
Հատկանշական է, որ Կոիմբրա քաղաքում 12-ից 18 տարեկան դեռահասների մոտ 25%-ը գրանցվել է հայկական նորարարական դպրոցի մասնաճյուղ ընդունվելու համար, սակայն տեղերի սահմանափակ լինելու պատճառով ոչ բոլորն են կարողացել ընդունվել։ Մասնաճյուղի բացմանը ներկա է եղել ավելի քան 400 ընտանիք։
Վերջին 5 տարիների ընթացքում Թումոն կենտրոններ է հիմնել Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ալբանիայում, Լիբանանում, Ուկրաինայում և Ռուսաստանում։ Հաջորդ կենտրոնները պլանավորում են բացել Ճապոնիայում և ԱՄՆ-ում։
Ճապոնիայում Թումո կենտրոններ և տուփեր կբացվեն
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: