Թումոն Լոս Անջելեսում բացել է իր առաջին կենտրոնն ԱՄՆ-ում

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հոկտեմբերի 18-ին Թումոն պաշտոնապես բացել է իր առաջին կենտրոնը Միացյալ Նահանգներում և նախատեսում է ստեղծել նորարարական դպրոցների ցանց ամբողջ Միացյալ Նահանգներում՝ Լոս Անջելեսում։

Միջոցառմանը ներկա էին Թումոյի հիմնադիր Սեմ Սիմոնյանը, գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը, Լոս Անջելես քաղաքի խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, Թումոյի խորհրդի անդամները, աջակիցները և ընկերները, համայնքի պատանիներն ու ծնողները։

«Այն, ինչ սկսվել է որպես մի երազանք՝ Երևանի պատանիներին ընձեռել տեխնոլոգիաներ և դիզայն անվճար սովորելու հնարավորություն, վերածվել է համաշխարհային կրթական շարժման, — նշել է Սեմ Սիմոնյանը, — Այսօր ավելի քան 35,000 ուսանող ամեն շաբաթ այցելում է Հայաստանի ու աշխարհի տարբեր Թումո կենտրոններ՝ Փարիզից մինչև Գունմա։ Մենք հպարտ ենք, որ այժմ Թումոյի մոդելը բերում ենք նաև Լոս Անջելես»։

Լոս Անջելեսի North Hollywood թաղամասում տեղակայված կենտրոնում շաբաթական 1500 պատանի անվճար կուսանի Թումոյի նորարար կրթական ծրագրով՝ ֆիլմերի ստեղծման, երաժշտության, անիմացիայի, եռաչափ մոդելավորման, խաղերի ստեղծման, գրաֆիկական դիզայնի, ծրագրավորման և ռոբոտաշինության ոլորտներում։

Կենտրոնի հիմնադրմանն աջակցել են Կալիֆոռնիա նահանգի և Լոս Անջելեսի ղեկավարությունը՝ անձամբ Ադրին Նազարյանի ներգրավվածությամբ։

Թումո Լոս Անջելեսն առաջին կենտրոնն է Հյուսիսային Ամերիկայում, սակայն ապագայում նախատեսվում է ստեղծել թումոյական ցանց ԱՄՆ-ի Կալիֆոռնիա և այլ նահանգներում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները