ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, սեփական կրիպտոարժույթն է թողարկել։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում (Twitter):
«Մելանյայի պաշտոնական մեմն այժմ վաճառքում է: Դուք կարող եք գնել $MELANIA հենց հիմա»,- հունվարի 19-ին գրել է Մելանյա Թրամփը X սոցիալական մեդիա հարթակում։
Վերջինս իր կրիպտոարժույթի գործարկման մասին հայտարարել է այն օրը, երբ Դոնալդ Թրամփը թողարկել է իր $TRUMP memecoin-ը, որը դարձել է ամենաարագ աճող ակտիվը երկու օրվա ընթացքում:
Թողարկումից հետո առաջին ժամին Մելանյա Թրամփի քոյնը թանկացել է ավելի քան 24000%-ով՝ հասնելով 13 դոլարի գագաթնակետին, որից հետո նվազել է։ Այս ֆոնին Դոնալդ Թրամփի քոյնն էժանացել է ավելի քան 40%-ով՝ հասնելով 38 դոլարի, որից հետո վերսկսել է աճը։
Վերջին թարմացմամբ, Binance կրիպտոբորսայում Դոնալդ Թրամփի $TRUMP մեմքոյնն արժե $58.34:
Կարդացե՛ք նաև.