Triple S Ventures-ը նշում է տրանսֆորմացիոն ներդրումների և նորարարության երկու տարին

Վերջին լուրերը
Triple S Ventures-ը նշում է տրանսֆորմացիոն ներդրումների և նորարարության երկու տարին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Triple S վենչուրային կապիտալի վաղ փուլի հիմնադրամը նշում է իր երկու տարին: 2022 թվականին իր հիմնադրումից ի վեր Triple S Ventures-ը հաջողությամբ ներդրումներ է կատարել 12 նորարար ընկերությունների տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արհեստական բանականություն (AI), կենսատեխնոլոգիաներ (BioTech), առողջապահական տեխնոլոգիաներ (Health Tech), քվանտային ծրագրավորում (Quantum Computing), ամպային հաշվարկի տեխնոլոգիաներ (Cloud Computing) և կայունության տեխնոլոգիաներ (Sustainability Technology):

Հիմնադրամի ռազմավարական ներդրումներն ընդգրկում են Միացյալ Նահանգները, Հայաստանը, Միացյալ Թագավորությունը և Եվրոպան՝ արտացոլելով Triple S-ի գլոբալ հասանելիությունը և նորարարությունը խթանելու հանձնառությունը:

Վերջին երկու տարիների ընթացքում Triple S Ventures-ը մոտ 2 միլիոն դոլարի ֆինանսավորում է տրամադրել հեռանկարային ստարտափներին, որոնք միասին հավաքել են ավելի քան 20 միլիոն դոլար: Այս ձեռքբերումը ընդգծում է հիմնադրամի դերը՝ որպես աճի և զարգացման առաջ մղող, որը հնարավորություն է տալիս ձեռնարկատերերին խթանել տեխնոլոգիական առաջընթացը և նշանակալի ազդեցություն ունենալ էկոհամակարգի վրա:

Հիմնադրվելով Արթուր Ջանիբեկյանի, Հակոբ Հակոբյանի և Ավագ Սիմոնյանի կողմից՝ Triple S Ventures-ը ստեղծվել է հստակ առաքելությամբ՝ բացահայտելու, ներդնելու և աջակցելու հեռանկարային ձեռներեցներին, ովքեր ստեղծում են դրական փոփոխություն առաջացնող տեխնոլոգիաներ: Ֆոնդը առաջնորդվում է պորտֆելի հիմնադիրների հետ կայուն հարաբերություններ կառուցելու և նրանց ընկերությունների համար շոշափելի հավելյալ արժեք ստեղծելու հիմնական արժեքներով:

«Triple S Ventures-ում մենք հավատում ենք աշխարհը փոխելու նորարարության ուժին»,- ասել է հիմնադրամի համահիմնադիր և գործընկեր Ավագ Սիմոնյանը,- «Մեր նպատակն է անհրաժեշտ ռեսուրսներով և աջակցությամբ հզորացնել ձեռներեցներին իրենց գաղափարները կյանքի կոչելու համար: Մենք հպարտ ենք այն ազդեցությամբ, որ մեր պորտֆելի ընկերությունները թողնում են տարբեր ոլորտներում, և մենք անհամբեր սպասում ենք շարունակել նորարարության և աճի մեր ճանապարհը»:

Բացի իր համաշխարհային ազդեցությունից, Triple S Ventures-ը կարևոր դեր է խաղում հայկական ստարտափ էկոհամակարգում։ Ներդրումներ կատարելով տեղական ստարտափներում և խթանելով համագործակցության և նորարարության միջավայրը` հիմնադրամն օգնել է Հայաստանը դարձնել տեխնոլոգիական առաջընթացի և ձեռներեցության կենտրոն:

Նշելով այս կարևոր իրադարձությունը` հիմնադրամը հավատարիմ է մնում իր առաքելությանը` խթանել նորարարությունը, աջակցել ձեռնարկատերերին և նպաստել բոլորի համար կայուն և բարգավաճ ապագային:

Կարդացե՛ք նաև.

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները