Անցում դեպի ամպային լուծումներ

Վերջին լուրերը
Անցում դեպի ամպային լուծումներ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

««Ամպայինն առաջինը» քաղաքականության մշակման և ներդրման մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հաստատվել է ՀՀ կառավարության հունիսի 14-ի նիստում: Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարությունը հայտարարում է ամպային լուծումների քաղաքականության ներդրման հանձնառություն ստանձնելու մասին:

Որոշման համաձայն՝ հանրային իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեղեկատվական համակարգերի, դրանցում առկա տվյալների և տեղեկատվության պահպանման նպատակով ավանդական սերվերների փոխարեն պետք է կիրառվեն առաջնայինը ամպային լուծումներ, ինչը կապահովի պահուստավորման (back up) և վերականգնման վստահելի մեխանիզմներ՝ տվյալների կորստից պաշտպանվելու համար:

- Advertisement -
Անցում դեպի ամպային լուծումներ

Նման լուծումների կիրառությունը նպաստելու է նաև Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների կողմից օգտագործվող տեխնոլոգիական ենթակառուցվածքների արդիականացմանն ու անվտանգության լրացուցիչ երաշխիքների ապահովմանը։

Նախագծով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սահմանված ժամկետներում պետք է՝

  • իրականացնի վերլուծություն և ներկայացնի օրենսդրական նախաձեռնությունների կամ փոփոխությունների միասնական փաթեթ,
  • մշակի «Ամպայինն առաջինը» քաղաքականության ներդրման համապարփակ ծրագիր և գործողությունների պլան-ժամանակացույց,
  • մշակի տիրույթում տեղակայվող կայքերի և տեղեկատվական համակարգերի նկատմամբ անվտանգության նվազագույն պահանջներ:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները