Այսօր թողարկվել է արհեստական բանականության տեխնոլոգիայով իրական ժամանակում ձայնը կողմնակի աղմուկից մաքրող Krisp-ի նոր տարբերակը՝ Krisp 2.0-ն:
Այն այսօր նաև պայքարում է՝ դառնալու «Օրվա պրոդուկտ» Product Hunt-ում: Քվեարկե՛ք նրանց աջակցելու համար այս հղումով:
Պրոդուկտի նոր գործառույթը օնլայն հանդիպումների բովանդակության ավտոմատ գեներացումն է:
Krisp-ի նոր տարբերակը ունի անվճար անսահմանափակ տրանսկրիպցիաներ սարքավորման վրա, հանդիպման արդյունքների բարձրորակ ավտոմատացում, աշխատանք ցանկացած ձայնային հավելվածի վրա:
Պրոդուկտի մասին մանրամասն կարող եք դիտել այստեղ՝
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: