Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է

Աճել է նաև Հայաստանից մեկնած զբոսաշրջիկների թիվը:

Վերջին լուրերը
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2022թ. առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կազմել է 588 731 մարդ՝ նախորդ տարվա 243 076-ի փոխարեն՝ աճելով 2,4 անգամ, հաղորդում է Ազգային վիճակագրական կոմիտեն:


Ամենամեծ քանակությամբ զբոսաշրջիկներ Հայաստան այցելել են Ռուսաստանից (251 035 մարդ կամ 42,6%), Վրաստանից (4 703 մարդ կամ 10,7%) և Իրանից (48 122 մարդ կամ 8,2%): Բացի այդ, բավականին մեծ թվով զբոսաշրջիկներ այցելել են նաև ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Հնդկաստանից և Ղազախստանից:

Միևնույն ժամանակ, 2022թ. առաջին կիսամյակում գրեթե եռապատկվել է Հայաստանից այլ երկրներ որպես զբոսաշրջիկ մեկնած մարդկանց քանակը՝ 118 085-ից հասնելով 343 553-ի:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները