Սկզբում որոշում ես տուն ձեռք բերել, ապա պտտվում բանկերով՝ պարզելու լավագույն տարբերակը, ընտրում ամենահարմար բնակարանը, ապա սկսում զբաղվել վերանորոգմամբ, ընտրում ամենասիրելի գույներն ու տրամադրությունը:
Բայց մինչ այս հսկայական պլանը կատարելը՝ դու պետք է շատ ուսումնասիրես, անասելի շատ. ո՞ր կառուցապատողը, ինչպիսի՞ն է շուկան, ո՞րն է ամենաձեռնտու տարբերակը, ի՞նչ բանկ ընտրել, ի՞նչ տուն ընտրել, վերանորոգման ո՞ր պարագաներն ու գործիքները ունենալ:
Մարտի 31-ին, ապրիլի 1-ին և 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա Toon Expo-ն: Ի՞նչ սպասել եռօրյա ցուցահանդեսից, ի՞նչ կստանաք և ինչպե՞ս կանցկացնեք օրը մարզահամերգայինում. այս ամենի մասին զրուցել ենք Toon Expo-ի կազմակերպիչ Big Projects ընկերության հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանի հետ:
Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ
Որոշել եք վերջնական լուծել Ձեր տան հարցը և այցելել Toon Expo-ին: Ի՞նչ եք անելու. վերցնելու եք տանեցիներին և մեկնեք Մարզահամերգային համալիր:
Իսկ ի՞նչ եք անելու, եթե երեխաները ևս Ձեզ հետ կլինեն. վստահե՛ք երեխաներին Kids Zone-ի թիմին և հանգիստ պտտվեք Մարզահամերգայինի երեք հարկերի տաղավարներով:
Ե՞րբ եք այցելելու. Դիանան նշում է, որ «բավականին երկար է տևելու ցուցահանդեսի մեկ աշխատանքային օրը», որպեսզի հարմար լինի բոլորին: 12:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածը երեք օր շարունակ Ձեր տրամադրության տակ է լինելու: Ավելին՝ ընտրված օրերն էլ ուրբաթը և հանգստյան օրերն են, որպեսզի աշխատանքը ևս այդ հարցում չխանգարի:
Իհարկե, ամենը մեկ պայմանով՝ մուտքը ազատ է բոլոր այցելուների համար:
Ինչպե՞ս հաշվել գույքահարկը | Գույքահարկի հաշվիչ
Ովքե՞ր, ի՞նչ ոլորտներից և ու՞մ համար
Արդեն գիտեք բոլոր պայմանները և հարմարեցրել եք Ձեր օրակարգին: Այժմ հասկանանք՝ ինչ է Ձեզ սպասելու միջոցառման վայրում:
Ինչպես Դիանա Հարոյանն է նշում, այս տարի Toon Expo-ի շրջանակներում Ձեզ սպասելու են շուրջ 100 մասնակիցներ, որոնցից 90-ը՝ տաղավարային, մնացածը՝ ոչ տաղավարային:
Ինչու՞մ են օգնելու Ձեզ բոլոր այս մասնակից ընկերությունները՝
- ծանոթանալու կառուցապատման ոլորտի հետ,
- ուսումնասիրելու անշարժ գույքի շուկայի լավագույն հնարավորությունները,
- հետազոտելու բանկային համակարգի առաջարկները:
Իսկ այս ամենից զատ՝ ընտրելու լավագույն տարբերակներն ու առաջարկներն այս ոլորտներում՝ - շինարարական նյութերի և տեխնիկայի,
- ճարտարապետության և նախագծման,
- վերանորոգման,
- ինտերիեր և էքստերիեր դիզայնի,
- գնահատման և չափագրման,
- անվտանգության համակարգերի,
- օդափոխության և ջեռուցման,
- արևային էներգիայի մատակարարման,
- մասնագիտացված խանութ-սրահների,
- ոլորտային արտադրողներ և ներմուծողների:
Վերջապես «ու՞մ համար» հարցի պատասխանը Big Projects-ի հանրային կապերի պատասխանատուն բաժանում է 2 մեծ խմբի՝ սովորական մարդկանց, որոնց անհրաժեշտ է ուսումնասիրել ոլորտը կամ ձեռք բերել այս կամ այն երևույթը՝ տունը, նորոգման պարագան ու գործիքները և այլն, և կազմակերպությունների, որոնք կարող են ամենատարբեր գործնական հարաբերություններ ստեղծել ու զարգացնել հե՛նց էքսպոյի 3 օրերի ընթացքում:
Միայն նախորդ տարի ավելի քան 1000 տուն է վաճառվել հե՛նց ցուցահանդեսի շրջանակներում:
Այս տարի նախատեսվում են թե՛ ավելի շատ վաճառված տներ, թե՛ մի քանի անգամ ավելի շատ մասնակիցներ ինչպես B2B, այնպես էլ B2C ոլորտից:
Բիզնեսները ստիպված կլինեն տարեկան մոտ 10 մլրդ դրամ հավելյալ հարկ վճարել
է՞լ ինչ սպասել ցուցահանդեսից
How2B-ի հետ զրույցում Դիանան նշեց, որ արդեն երկրորդ անգամ անցկացվող Toon Expo ցուցահանդեսը այս անգամ է՛լ ավելի հետաքրքիր լուծումներով վիզուալ տեսք է ունենալու: Տաղավարներն աշխատել են՝ միջոցառմանը լավագույնս ներկայանալու և ամենակարևոր ու օգտակար պրոդուկտները ներկայացնելու ուղղությամբ:
Դրանից զատ՝ ցուցահանդեսի ընթացքում անցկացվելու է խաղարկություն, որի հաղթողները կստանան զանազան ծառայությունների վաուչերներ և Baxi ջեռուցման կաթսա: Որքան էլ միջոցառման մուտքն ազատ է, եթե ցանկանում եք խաղարկությանը մասնակցել, ուրեմն պետք է գրանցվեք այս հղմամբ:
Խաղարկություն, ցուցահանդես.. սակայն սա էլ դեռ ամբողջը չէ: Թեմատիկ զրույցները, սեմինարներն ու բանախոսությունները, ինչպես նաև միջոցառման ամենակարևոր գործառույթներից մեկը՝ նեթվորքինգը, 3 օր շարունակ լինելու են բոլոր մասնակիցների ու այցելուների օրվա անբաժան մասը:
Ովքե՞ր են կանգնած միջոցառման հետևում
Toon Expo-ն կարողացել է մեկ հարկի տակ հավաքել տուն ունենալու ցանկություն ունեցող մարդկանցից մինչև տուն ստեղծելուն աջակցող բոլոր մարդկանց ու կազմակերպություններին: Եռօրյա ցուցահանդեսը մեծ աշխատանք է, որի հետևում կանգնած է ամենատարբեր ցուցահանդեսներ ու միջոցառումներ կազմակերպող Big Projects-ը: Ի դեպ, Big Projects-ի հաջորդ ցուցահանդեսը սարերի հետևում չէ, և Toon Expo-ին այցելելուց հետո արդեն կարող եք պլանավորել նաև մասնակցությունը Հայաստանում առաջին անգամ անցկացվող լիզինգային ցուցահանդեսին, որը կրելու է Leasing Expo 2023 անունը, մանրամասներն էլ այստեղ են:
Toon Expo-ն անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի ամենամեծ ցուցահանդեսն է Հայաստանում, որի գլխավոր հովանավորներն են Defanse Housing Բնակելի թաղամաս-ը, RED Invest Group-ը և ASEDL-ը:
Է՛լ ինչ կարող եք սպասել Toon Expo-ից, որո՞նք են մասնակից կազմակերպությունները, ինչպիսի՞ն է նրանց գործունեությունը և ի՞նչ կստանաք, հետևե՛ք այս հղումով:
Տուն ունենալը, ապա այն կահավորելն ու վերանորոգելը ռեսուրսատար ու ոչ հեշտ գործընթաց է, սակայն Toon Expo-ի՝ «ամենը մեկ վայրում» ձևաչափը մի քանի անգամ ավելի հեշտ կարող է դարձնել դա:
Այցելե՛ք ցուցահանդեսին՝ հարմարն ու օգտակարը գտնելու համար, ինչպես նաև հետևե՛ք How2B-ին՝ Toon Expo-ի ամենահետաքրքիր կադրերն ու իրադարձությունները բաց չթողնելու համար:
Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին: