ՀՀ կառավարությունը փետրվարի 29-ին կայացած կառավարության նիստում հավանություն տվեց՝ ընդունելու «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Viva-MTS) կողմից՝ 110 000 բաժնետոմսերի (20% բաժնեմաս) նվիրատվությունը։
Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը կվերապահվի ՀՀ վարչապետի աշխատակազմին։
Կառավարության նիստի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նաև հյատնեց, որ ներկայումս մշակվում է ընկերություններում պետական մասնակցության վերաբերյալ հայեցակարգային փաստաթուղթ (Concept Document), որով պետք է սահմանվի, թե որոնք են լինելու այն ընկերությունները, որոնց բաժնեմասերում պետական մասնակցությունը պարտադիր կլինի։ Հայեցակարգային փաստաթուղթն առաջիկայում կներկայացվի քննարկման։
Հիշեցնենք, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի փետրվարի 16-ին կայացված ընդհանուր ժողովի նիստում, կազմակերպության 550.000 հատ բաժնետոմսերի 100% բաժնետեր համարվող «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը, ցանկություն էր հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերի 20%-ին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը։
Կարդացեք նաև՝
- Հայաստանը՝ ըստ նորարարության համաշխարհային ինդեքսի 72-րդն է
- Standard and Poor’s-ը հաստատել է Հայաստանի «BB-/B» վարկանիշերը՝ կայուն հեռանկարով
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։