ԱՏՁՄ-ն մեկ տարում կրկնապատկվել է․ կայացավ Միության 24-րդ տարեկան համաժողովը

Վերջին լուրերը
ԱՏՁՄ-ն մեկ տարում կրկնապատկվել է․ կայացավ Միության 24-րդ տարեկան համաժողովը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Փետրվարի 19-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն (ԱՏՁՄ) անցկացրեց իր 24-րդ տարեկան համաժողովը՝ մեկ հարկի տակ համախմբելով տեխնոլոգիական ոլորտի 300-ից ավելի ներկայացուցիչների, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և կրթական հաստատությունների ղեկավարների, որոնք քննարկեցին Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներկա իրավիճակը, զարգացման ուղիները և ոլորտի հիմնական մարտահրավերները։

2024-ը ամենահագեցած տարիներից էր ԱՏՁՄ-ի համար, ինչը արտացոլվեց նաև ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի հաշվետվությունում՝  «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ, «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդես, «ԻննոԻջևան» կրթական ու նորարարական ծրագիր և WCIT կոնգրես։

ԱՏՁՄ-ի կարևորագույն ուղղություններից մեկը շարունակում է մնալ տեխնոլոգիական կրթությունը, իսկ այդ ուղղությամբ ամենամասշտաբային նախագիծը Արմաթի աշխատանոցներն են, որոնց զարգացման ուղղությամբ 2024-ին կարևոր ձեռքբերում էր գրանցվել։ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ՝ 2025թ․ Արմաթ աշխատանոցների պետական ֆինանսավորումը հասցվել է շուրջ 900 մլն դրամի։

Չնայած իրականացվող ծրագրերին՝ կադրերի պատրաստումը շարունակում է մնալ հայաստանյան տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն խնդիրներից մեկը, և այդ ֆոնին՝ նախորդ տարվա ընթացքում ոլորտում զբաղվածների թիվը պակասեց շուրջ 2000-ով։

Հայկական ՏՏ-ն 2024-ին ենթարկվեց որոշ ցնցումների, բայց միևնույն ժամանակ կարողացավ ՀՆԱ-ում իր մասնաբաժինը հասցնել շուրջ 7 տոկոսի։ Ավելին անելու ներուժը տեսանելի է, բայց ակնհայտ են նաև մարտահրավերները, որոնց հետ պետք է հաշվի նստել։

ԱՏՁՄ 24-րդ տարեկան համաժողովի ընթացքում անցկացվեցին նաև ԱՏՁՄ նախագահի և խորհրդի անդամների ընտրությունները։ Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արտավազդ Մինասյանը, Արմեն Քոչարյանը, Իրինա Դումանյանը , Արսեն Բաղդասարյանը, Արման Աթոյանը, Խաչիկ Նազարյանը, Գևորգ Սաֆարյանը, Գոռ Վարդանյանը , Սպարտակ Կյուրեղյանը , Աշոտ Տոնոյանը , Արտավազդ Երիցյանը , Նարեկ Ասլիկյանը , Ռեմ Դարբինյանը։ ԱՏՁՄ նախագահ վերընտրվեց Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։

Համաժողովի մասին պատմող մեր ռեպրոտաժը դիտեք ստորև՝

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները