«Տեխնոլոգիական ձեռներեցություն» դասընթացն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
«Տեխնոլոգիական ձեռներեցություն» դասընթացն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Մեկնարկում է «Տեխնոլոգիական ձեռներեցություն» ուղղությամբ դասընթաց՝ նախատեսված 300 մասնակցի համար:

Դասընթացը կիրականացնի «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը/ BSC Business Support Center՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

- Advertisement -
«Տեխնոլոգիական ձեռներեցություն» դասընթացն ընդունում է հայտեր

Դասընթացը հնարավորություն կտա՝

  • Զարգացնել տեղեկատվական և տեխնոլոգիական ոլորտի մասնագետների ձեռներեցության հմտությունները Հայաստանում։
  • Ձեռք բերել բավարար հմտություններ և գիտելիքներ սկսելու իրենց կարիերան որպես տեխնոլոգիական ձեռներեց և/կամ զբաղեցնելու ղեկավար հաստիք ՏՏ ընկերությունում։
  • Տիրապետել կառավարման հիմնական սկզբունքներին։
  • Տիրապետել տեխնոլոգիական ձեռներեցության շուկայի և բիզնես մոդելավորման տարրերին:

Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ։ Այլ մանրամասների ծանոթանալ կարող եք այստեղ։

«Արհեստական բանականություն» ուղղությամբ դասընթացի մասնակցության հայտերը բաց են։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները