Տեղի ունեցավ GROW աշխատանքային էքսպոն

Վերջին լուրերը
Տեղի ունեցավ GROW աշխատանքային էքսպոն
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Չորրորդ տարին անընդմեջ «Երիտասարդները հանուն փոփոխության» հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է GROW աշխատանքային էքսպոն։ Այս տարի փետրվարի 18-ին «Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ-ն մեկ վայրում էր հավաքել  աշխատանք փնտրող երիտասարդներին ու գործատուներին՝ հայկական ու միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ բանկերի, ստարտափների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։ 

«Փորձել ենք դիվերսիֆիկացնել ոլորտները և ունենք ներկայացուցիչներ, բանկային, IT, սպասարկման ոլորտից, ինչպես նաև միջազգային գործընկերներ, նաև խրախուսելով երիտասարդների կամավորությունը ունենք նաև գործընկեր հասարակական կազմակերպություններ»,- նշեց GROW աշխատանքային էքսպոյի արտաքին կապերի ղեկավար Ալլա Հարությունյանը How2B-ի հետ զրույցում։

- Advertisement -
Տեղի ունեցավ GROW աշխատանքային էքսպոն

Միջոցառման ընթացքում աշխատանքի տոնավաճառի կազմակերպիչների և հայաստանյան երեք բուհերի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։ Հուշագիր կնքած բուհերը՝ ՀՊՏՀ-ն, Եվրոպական և Հյուսիսային համալսարանը կհամագործակցեն տեղական, միջազգային, ներբուհական ու արտաբուհական մի շարք ծրագրեր իրականացնելու նպատակով։

«Համագործակցության հուշագրերի կնքումը երկարաժամկետ համագործակցության սկիզբ է։ Նախատեսում ենք ավելի լայն մասշտաբի ծրագրեր իրականացնել, հնարավորություն տալով մեր գործընկեր համալսարանների ուսանողներին ներգրավվել տարբեր ծրագրերում, թե որպես մասնակից, թե որպես կազմակերպիչ»,- նշեց Ալլա Հարությունյանը։

Միջոցառման ողջ ընթացքում տարբեր համալսարններից երիտասարդները շրջում էին տաղավարներով, ծանոթանում ներկայացած կազմակերպություններին, թողնում ինքնակենսագրությունները՝ հետագայում հայմագործակցելու նպատակով։

Մասնակից կազմակերպությունները 32-ն էին, այդ թվում՝ Նաիրի ինշուրնս ապահովագրական ընկերությունը, Դիջիթեյնը, Կենտրոնական բանկը, Դասավանդիր Հայաստանը, Վի Քոնսթրաքթը, Էվոլուշնը և այլ ընկերություններ։

2022-ի աշնանը նախատեսվում է GROW 5-րդ, այս անգամ միջազգայնի էքսպոն, որտեղ աշխատանքի առաջարկ կներկայացնի ավելի քան 300 տեղական և միջազգային կազմակերպություն։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները