Տեղի կունենա Yerevan Tech Forum-ը

Վերջին լուրերը
Տեղի կունենա Yerevan Tech Forum-ը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կազմակերպիչ՝ Skill
Երբ՝
 մայիսի 21
Որտեղ՝ 
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Միջոցառման մասին

- Advertisement -
Տեղի կունենա Yerevan Tech Forum-ը

Skill-ը ներկայացնում է Yerevan Tech Forum-ը, որը կանցկացվի 2022 թվականի մայիսի 21-ին։
YTF-ն նպատակ ունի համախմբել ընկերություններին և մասնագետներին՝ տեխնոլոգիաների, ստեղծագործական արդյունաբերության և HR ոլորտներից:
Ֆորումի նպատակն է մասնակիցներին տրամադրել հարթակ՝ արագ փոփոխվող աշխարհում սպառնալիքների և հնարավորությունների համատեղ քննարկման համար:
Ինչպես նաև փորձագետներին, փորձառու ձեռներեցներին և մասնագետներին հնարավորություն տալ առաջարկելու իրենց տեսլականը սպառնալիքների, հնարավորությունների և հակաճգնաժամային պլանների մշակման վերաբերյալ՝ լիակատար անորոշության պայմաններում։


▪️ 15+ խոսնակ
▪️ 30+ ընկերություն
▪️ 500+ անդամ
▪️ 2000+ քմ նեթվերքինգի տարածք

Yerevan Tech Forum 2022-ի հիմնական թեմաները.
▪️ Տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և հեռանկարներ
▪️ Թիմի կառավարում մշտական ​​փոփոխությունների միջավայրում
▪️ Բիզնես գործընթացների փոխակերպումը անցումային շրջանում
▪️ Շուկայավարում հանընդհանուր փոփոխությունների դարաշրջանում
▪️ Մատակարարման շղթայի խախտում և ստեղծված իրավիճակից դուրս գալու եղանակներ
▪️ Անվտանգությունը ցանցային աշխարհում


Պանելային քննարկման թեմաներ.
▪️ Երևանը նոր տեխնոլոգիական կլաստերի մայրաքաղաք
▪️ Հայաստանի տեխնոլոգիական աշխատաշուկան երկու տեխհամայնքների գոյության պայմաններում. Local / Relocated
▪️ Ստարտափ էկոհամակարգի և ներդրումների ապագան տուրբուլենտ պայմաններում։

Միջոցառման մուտքն ազատ է, մասնակցությունը միայն հրավերով։ Հայտը կարող եք լրացնել՝ հետևյալ հղումով։
Ֆորումի աշխատանքային լեզուն՝ անգլերեն, ռուսերեն:
Հարցերի դեպքում զանգահարել +37460707570

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները