Telegram մեսենջերը հայտարարել է, որ 2024 թվականի մարտի 31-ից ավելի քան 1000 բաժանորդ ունեցող ալիքների սեփականատերերը կստանան իրենց գովազդից ստացված եկամուտի 50%-ը։ Այս ծրագրի մասին Պավել Դուրովը հայտարարել էր 2024-ի փետրվարին։
Գումարը կվճարվի Toncoin կրիպտոարժույթով, որն աշխատում է TON բլոկչեյնով: Այն հնարավոր է ելքագրել առանց միջնորդավճարի կամ օրինակ՝ վճարել գովազդի կամ Telegram Premium-ի մրցույթների համար։
Դրամայնացման ծրագիրը գործարկելու համար մեսենջերը թողարկել է գովազդներ, որոնք կարելի է վճարել Toncoin-ով: Դրանք չեն ցուցադրվի որոշ երկրների օգտատերերին, այդ թվում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Պաղեստին և Իսրայել։ Ինչպես ենթադրում են լրատվամիջոցները, դրամայնացման ծրագիրը նույնպես չի աշխատի այս երկրներում:
Բացի այդ, մարտի 31-ից հնարավոր է մեսենջերի հաշիվը պաշտոնապես դարձնել բիզնես հաշիվ և մուտք ստանալ դեպի բիզնես գործառույթներ:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։