Մասկը, Ցուկերբերգը և այլ տեխնոմագնատներ 2023-ին հարստացել են 658 մլրդ դոլարով՝ շնորհիվ AI-ի բումի

Վերջին լուրերը
Մասկը, Ցուկերբերգը և այլ տեխնոմագնատներ 2023-ին հարստացել են 658 մլրդ դոլարով՝ շնորհիվ AI-ի բումի
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2023-ը համաշխարհային տնտեսության համար ամենահեշտ տարին չէր, այնուամենայնիվ այն որոշակի հնարավորություններ բացել է տեխնոլոգիական ոլորտում բիզնեսի ներկայացուցիչների համար, և մինչ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ իրենց կարողությունն ավելացրել են 1,5 տրիլիոն դոլարով, տեխնոլոգիական ոլորտում մի քանի բիզնեսի սեփականատերերին բաժին է հասել այս աճից 658 մլրդ դոլարը: Արհեստական ​​ինտելեկտի բումը նպաստել է նրանց բարեկեցության 48% աճին։

Bloomberg-ն ընդգծում է, որ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ մեծմասամբ չեն փոխհատուցել նախորդ տարվա իրենց կորուստները, որոնք ընդհանուր առմամբ հասել են 1,4 տրիլիոն դոլարի, ուստի նրանց զուտ շահույթը 2021 թվականի համեմատ կազմել է ընդամենը 100 մլրդ դոլար:

- Advertisement -
Մասկը, Ցուկերբերգը և այլ տեխնոմագնատներ 2023-ին հարստացել են 658 մլրդ դոլարով՝ շնորհիվ AI-ի բումի

Այնուամենայնիվ, միայն Իլոն Մասկը, ով վերականգնել է իր՝ աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակը, վերջին մեկ տարվա ընթացքում ավելացրել է իր կարողությունը 95,4 մլրդ դոլարով, թեև 2022-ին կորցրել էր 138 մլրդ դոլար: Ամերիկացի միլիարդատերն այժմ ունի 50 միլիարդ դոլար առավելություն իր ամենամոտ մրցակցի՝ Բեռնար Առնոյի կարողության նկատմամբ

Տեխնոլոգիական ոլորտի մյուս ներկայացուցիչները նույնպես դժվար թե դժգոհեն անցնող տարվա ֆինանսական արդյունքներից։ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը 2023-ին ավելացրել է իր կարողությունը 70 մլրդ դոլարով և այժմ կարող է Բեռնարդ Առնոյի հետ վիճարկել աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի երկրորդ տեղը:

Meta Platforms-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն ավելացրել է կարողությունը 80 մլրդ դոլարով՝ դինամիկայի առումով ցույց տալով լավագույն արդյունքներից մեկը տեխնոլոգիական ոլորտում։

Իսկ 2023-ի «անհաջողակ» կարելի է անվանել աշխարհի խոշորագույն կրիպտոարժույթների բորսայի՝ Binance-ի հիմնադիր Չանգպեն Չժաոյին, ով անցնող տարում ստիպված եղավ լքել գործադիր տնօրենի պաշտոնը և անձամբ վճարել 50 միլիոն դոլար տուգանք, ինչպես նաև դատարանի որոշմամբ՝ 4,3 միլիարդ դոլար տուգանք հենց ընկերության համար: Ընկերությունը մեղադրվում էր փողերի լվացման և ԱՄՆ պատժամիջոցները խախտելու մեջ։ Չժաոյի անձնական հարստության աճը կրիպտոարժույթների շուկայում 25 միլիարդ դոլարի աճի ֆոնին այնքան էլ հաճելի ձեռքբերում չի թվում՝ հաշվի առնելով, որ 2024-ին նա կարող է բանտարկվել:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները