TechChill-ի ամենամյա Fifty Founders Battle ստարտափ մրցույթն ընդունում է հայտեր

Վերջին լուրերը
TechChill-ի ամենամյա Fifty Founders Battle ստարտափ մրցույթն ընդունում է հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

TechChill տեխնոլոգիական միջոցառման շրջանակում կազմակերպվող ամենամյա Fifty Founders Battle ստարտափ մրցույթն ընդունում է հայտեր։ Մասնակցել կարող են նաև հայակական ստարտափները։

Fifty Founders Battle-ը TechChill-ի ամենամյա մրցույթն է վաղ փուլի ստարտափների համար: Բոլոր մասնակիցներից կընտրվեն 50 ամենահեռանկարային ստարտափներ Բալթյան, Սկանդինավյան, Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի տարածաշրջաններից, ինչպես նաև մնացած աշխարհից: Կիսաեզրափակչի յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա ներկայացնելու իր բիզնես գաղափարը TechChill-ի բեմում ավելի քան 200 ներդրողների և այլ մասնակիցների առջև:

TechChill-ը BADideas.fund-ի, DEPO Ventures-ի, Diaspora VC-ի և Acrobator VC-ի հետ համատեղ ստարտափ մրցույթի մասնակիցներին հատկացրել է 350 000 եվրո սինդիկատային ներդրումային հնարավորություն:

Բոլոր իրավասու հայտերը կգնահատվեն VC-ների, աքսելերատորների, հրեշտակների ներդրողների և ոլորտի փորձագետների կողմից: Առաջին փուլում գնահատողները կկենտրոնանան բիզնես գաղափարի, դրա մասշտաբայնության, դրա հետևում կանգնած թիմի և հայտի ընդհանուր որակի վրա:

TOP 10-յակը բաղկացած կլինի 5 ստարտափից, որոնք նախապես կընտրվեն են սինդիկատ գործընկերների կողմից և ևս 5 ստարտափներից, որոնք կընտրվեն ներդրողների ժյուրիի կողմից TechChill-ի բեմում տեղի ունեցող TOP 50 կիսաեզրափակիչում:

Բոլոր ստարտափները կպայքարեն 10 հազար եվրո մրցանակի համար, իսկ ժյուրիի կողմից ընտրված միայն 5 ստարտափներ կարող են հավակնել 200 հազար եվրո սինդիկատ ներդրումային մրցանակի համար:

TechChill-ը կանցկացվի Ռիգայում՝ ապրիլի 17-19-ը։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 4-ն է։ Մրցույթի բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին:


Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները