Team Telecom Armenia-ի տնօրենների խորհուրդը համալրվել է

Վերջին լուրերը
Team Telecom Armenia-ի տնօրենների խորհուրդը համալրվել է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Krisp-ի համահիմնադիր Արտավազդ Մինասյանը և WEB ընկերության համահիմնադիր Ալբերտ Տոնեյանը դարձել են Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի անկախ անդամներ։ ՏՏ և տելեկոմ ոլորտում հաջողված նախագծեր իրականացրած փորձառու մասնագետները մասնակցելու են ընկերության ռազմավարական նախագծերի մշակմանը և կորպորատիվ կառավարմանը։

Team Telecom Armenia-ի տնօրենների խորհուրդը գլխավորում է Ալեքսանդր Եսայանը, անդամներն են Հայկ Եսայանը և Արամ Բարսեղյանը, անկախ անդամներն են Ալբերտ Տոնեյանն ու Արտավազդ Մինասյանը:

Team Telecom Armenia-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը, կարևորելով անկախ անդամների ներգրավվումը ընկերության համար այս խորհրդանշական փուլում, նշեց, որ սա թափանցիկ գործելաոճին ու ռազմավարական ծրագրերը բազմաշերտ դիտարկելուն ուղղված քայլ է։

- Advertisement -
Team Telecom Armenia-ի տնօրենների խորհուրդը համալրվել է

«Ուրախ եմ, որ մեր թիմը համալրվում է նման մասնագետներով, որոնք ունեն թե՛ միջազգային, և թե՛ տեղական շուկայում լայնամասշտաբ ծրագրեր իրականացնելու և հաջողելու փորձ։ Վստահ եմ՝ մեր համատեղ աշխատանքի արդյունքում կարողանալու ենք ստեղծել տելեկոմ և ՏՏ ոլորտների համադրությամբ լիարժեք էկոհամակարգ, որը կբավարարի ժամանակակից սպառողի պահանջները»։ 

«Ընկերությունը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տնտեսությունը զարգացնելու և կարևորագույն ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ Համոզված եմ, որ իմ մասնակցությամբ կամուրջ կդառնամ՝ Team-ի և բաձր տեխնոլոգիական համայնքի միջև», — նշեց Արտավազդ Մինասյանը։

Խոսելով խորհրդին միանալու շարժառիթների մասին՝ Ալբերտ Տոնեյանն ասաց, որ ցանկանում է տելեկոմ ոլորտում իր երկարամյա փորձը և համարձակ մտահղացումները ներդնել Team-ում նոր նշաձողեր սահմանելու և մեծ արդյունքների հասնելու համար։

Արտավազդ Մինասյանը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է, հանդիսանում է Krisp և 10WEB ընկերությունների համահիմնադիրը և BigStory վենչուրային ֆոնդի կառավարող գործընկերը։ Նա ներգրավել է $32 միլիոն կապիտալ։ Մինասյանը նաև իրականացնում է ակտիվ հանրային գործունեություն՝ ԱՏՁՄ և Այբ հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի անդամ է։

Ալբերտ Տոնեյանը ֆիզմաթ գիտությունների թեկնածու է։ Նա Հայաստանում առաջին ինտերնետ ծառայություն մատուցող ընկերություններից WEB-ի համահիմնադիրն է և տնօրենը, «.հայ» և «.am» դոմեյնների ռեեստր «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի փոխնախագահը, ArmIX հիմնադրամի նախագահը ու «ՀՀ Ինտերնետ կառավարման հանձնաժողով»-ի անդամը:  

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները