Uteach. հայկական ստարտափ, որը հեշտացնում է օնլայն դասավանդումը

Հայկական Uteach ստարտափը օնլայն դասավանդումը դարձնում է ավելի ավտոմատացված ու հեշտ։ Այն բոլորը մեկում հարթակ է, որտեղ կարող եք ստեղծել ու վարել դասընթացներ։ ProductHunt-ում գործարկման օրն այն դարձավ օրվա պրոդուկտ ու շարունակեց գլխավորել ցանկը մեկ շաբաթ։ Հարթակի հիմնադիրը AIST Global-ի հիմնադիր Հրայր Շահբազյանն է։ Նա երկար տարիներ իր թիմով աշխատել է կրթական ծրագրերի վրա միջազգային շուկայում։ Այնուհետև ստեղծել սեփական պրոդուկտը՝ Uteach-ը։ 

How2B-ի հետ զրույցում Հրայրը պատմել է հարթակի ստեղծման, զարգացման ու առաջիկա ծրագրերի մասին:

- Advertisement -
Uteach. հայկական ստարտափ, որը հեշտացնում է օնլայն դասավանդումը

Ինչպե՞ս է առաջացել գաղափարը և որո՞նք էին առաջին քայլերը։

Մենք զբաղվում ենք ծրագրավորմամբ, արդեն 6 տարվա outsource ընկերություն ենք, որի ընթացքում աշխատել ենք աշխարհի տարբեր շուկաների համար, հիմնականում Անգլիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, ու այդ ընթացքում բավականին շատ են եղել հենց կրթական պլատֆորմները, որոնց վրա աշխատել ենք: Հիմնականում բոլորի կարիքները նույնն էին, բոլորն ուզում էին գործիքներ, որոնցով կկարողանան հեշտացնել իրենց օնլայն կրթական ծրագրերը, կամ ավտոմատացնել դրանք։ 

Միտքը վաղուց կար, ես ծրագրավորող եմ, բայց վերջին մի քանի տարիներին կոդ ընդհանրապես չեմ գրում, լրիվ տեղափոխվել եմ մենջմենթի մեջ: Քովիդի ընթացքում մի օր երեկոյան օֆիսում նստած էի ու առանձնապես բան չունեի անելու, փորձեցի կոդ գրել երկար դադարից հետո, փոքր թեստեր արեցի ու ինչ-որ բան ստացվեց, որտեղից էլ կայծը առաջացավ ու սկսեցինք Uteach-ն անել: Սկսեցինք աշխատել դրա վրա ու մեզ համար պրոդուկտ մշակել, ու այդ ընթացքը մեզ համար զբաղմունք էր: Հետո ինչ-որ պահից սկսած հասկացանք, որ շուկան ու հետաքրքրությունը կա, և 2021-ի հուլիսին որոշեցինք, որ հստակ զբաղվենք այս պլատֆորմով: Դրա համար պետք էր 0-ից գրել՝ մեր հաճախորդների հետ զրուցելով: 

2-րդ տարբերակը, որը ես համարում եմ մեր իրական պրոդուկտը, հոկտեմբերի 25-ին գործարկեցինք ու այդ ժամանակ սկսեցինք ռեալ աշխատել: Սկզբում Հայաստանում էինք մարքեթինգ անում, կարելի է ասել թեստավորումը Հայաստանում ենք արել, մինչև հիմա էլ շարունակում ենք անել: Արդեն ռեալ հաճախորդներ ունենք, հասկացանք որ հիմնական ֆունկցիոնալն արդեն ունենք և սկսեցինք դրսի շուկա դուրս գալու ուղղությամբ մտածել: Առաջին քայլը Product Hunt-ում գործարկելն էր:

Հունվարի 19-ին դարձանք օրվա պրոդուկտ, այնուհետև շաբաթվա պրոդուկտ և այժմ պայքարում ենք ամսվա պրոդուկտ դառնալու համար: 

Իրականում դրա շնորհիվ մի քանի օրվա ընթացքում բավականին թրաֆիք ունեցանք դեպի վեբկայք ու 150-ից ավել օգտատեր ունենք դրա շրջանակներում գրացված ու ամենակարևորը, որ իրենց մեջ մարդիկ կան, ովքեր ուղղակի չեն գրանցվել, այլ ռեալ մեր հաճախորդներն են, զբաղվում են հենց կրթությամբ: 

Ի՞նչ պրոդուկտ եք մշակել, ի՞նչ է առաջարկում Uteach-ը, ո՞րն է ձեր առանձնահատկությունը, առավելությունները մրցակիցների հանդեպ։

Դասախոսները, բովանդակություն ստեղծողները կամ այն մարդիկ, ովքեր ունեն ուսուցման կենտրոններ, տեխնիկապես այդքան էլ զարգացած չեն ու դասավանդման գործընթացն անում են շատ տարբեր գործիքների շնորհիվ, տարբեր հարթակներով։ Մեզ մոտ ամենակարևորն այն է, որ հնարավոր է մի քանի րոպեում գեներացնել կայք, կարող են ընտրել պատրաստի շաբլոն, որի հիման վրա դիզայն անեն, մրցակիցներից հիմնականում ոչ մեկ չունի պատրաստի շաբլոններ՝ նախատեսված մաթեմատիկայի, լեզվի, խոհարարության ու տարբեր ոլորտների համար։

Uteach. հայկական ստարտափ, որը հեշտացնում է օնլայն դասավանդումը

Երկրորդը կուրսեր ստեղծելու ու վաճառելու գործիքն է։ Եթե օգտատերն ունի ձայնագրություններ, տեսագրություններ, ապա շատ հեշտ, առանց բարդությունների կարող է ամբողջը ներբեռնել ու վաճառել: Վճարելն էլ հնարավոր է մեր պլատֆորմով, կապում ենք հաճախորդի բանկային տվյալները ու գումարը փոխանցվում է միանգամից բանկային հաշվին, այսինքն մենք որպես միջնորդ չենք հանդիսանում և գանձումներ չենք անում։

Դրանից հետո ստեղծել ենք թեստավորման ու սերտիֆիկացման կտորը։ Նախկինում Google-ի ֆորմայով կամ այլ ծրագրերով առանձին թեստեր էին  պատրաստում ու հետո ստուգում էին ճիշտ ու սխալը, սերտիֆիկատ էին տպում ու տալիս։ Այս պրոցեսը նույնպես ավտոմատացրել ենք։ Հիմա թեստը օգտատերը կարող է հավաքել, կազմել այնպիսի թեստ, որ ճիշտ ու սխալ պատասխանները միանգամից նշել ու սահմանել անցողիկ շեմը՝ տոկոսային հարաբերակցությամբ: Հետո աշակերտը անցնում է թեստը, սերտիֆիկատը ավտոմատ գեներացվում է ու կցվում աշակերտին։ 

Մյուս կտորը, որը բացառիկ է շուկայում կամ էլ հասանելի միայն շատ մեծ կազմակերպությունների, ինստիտուտների համար, live դասերի ավտոմատացումն է, օրինակ՝ Zoom-ով դասերը հիմա շատ են անում ու այդտեղ շատ գործ կա, որ մարդիկ ձեռքով են անում, հետևել դասերին, չատեր բացել, դասից հետո նյութեր ուղարկել և այլն։ Տնային աշխատանքները էլ. փոստով են ուղարկում:

Մեծ խմբերի դեպքում ներկա-բացակա չեն անում ու իրականում դասախոսը հնարավորություն չունի անելու։ Գիտեմ դեպքեր, որ մեծ խմբերի դեպքում կողքից ասիստենտ է միանում ու ներկա բացական դասի ընթացքում ձեռքով են անում։ Այս ամբողջ պրոցեսը մենք Uteach-ում ավտոմոտացրել ենք, եթե  դասախոսը խումբ ունի ու շաբաթական երեք անգամ դաս ունի, կարող է ընտրել շաբաթական երեք օր ու ժամերը ու մենք միանգամից իր ամբողջ դասացուցակը, պլանը գեներացնում ենք, աշակերտներին ծանուցումներ ենք ուղարկում դասերի մասին, որին հաստատում են իրենց մասնակցությունը։

Դասախոսը կարող է ամբողջ կուրսը լրացնել նախապես ու աշակերտի մոտ այդ ամենը, նյութերը, տնային աշխատանքները, առաջադրանքները երևան: Աշակերտներն էլ իրենց հերթին առաջադրանքներն անում են ու դասախոսին ծանուցում է գնում այդ մասին, նա էլ կարող է ստուգել աշատանքները ու այդ առաջադրանքների տակը չատով քննարկել, այլևս էլ. փոստի ու այլ գործիքի կարիք չի առաջանում։ Ցանկացած պահի կարող են տեսնել ու հետևել ընթացքին։ Ներկա-բացական ավտոմատ է կատարվում ու դասախոսը կարող է տեսնել՝ ով երբ է միացել դասին։ Դասից հետո մենք վիդեոն ավտոմատ կցում ենք, այստեղ էլ նա գործ չունի անելու։

Uteach. հայկական ստարտափ, որը հեշտացնում է օնլայն դասավանդումը

Ունենք նաև հավելված, որը մշակման փուլում է ու արդեն մեծ մասը պատրաստ է, այն ամենը ինչ հասանելի է վեբկայքում կլինի նաև հավելվածում, որը նախտեսվում է և’ Android, և’ iOS-ի համար։ Իրականում այստեղ դեռ մշակումները ընթացքի մեջ են։ 

Պատմեք ձեր թիմի մասին, ովքե՞ր են թիմում, քանի՞ հոգով եք սկսել:

Uteach-ի վրա այս պահին աշխատում ենք 12 հոգով ու այդ թիմը մեր ամենակարևոր կետերից մեկն է, որովհետև հիմնականում, ովքեր աշխատում են պլատֆորմի վրա իրար հետ մասին 5 տարուց ավել աշխատել ենք ու բավականին շատ պրոյեկտներ ենք արել, դրանց մեծ մասը կրթական են եղել։ Մեր outsource ընկերությունը բացվելու օրվանից կան այդ մարդիկ, որ միասին աշխատում ենք։ 12-ից երեքը «Մարզերի Երեխաները»  նախաձեռնությունից են ու աշխատում են այժմ մեզ հետ։

Foldink-ը և փոխպատվաստման ենթակա օրգանների տպագրությունը

Ո՞ր երկրներից են ձեր հաճախորդները և ի՞նչ գնային փաթեթներ են գործում։         

Հիմնական վճարովի օգտատերերը Հայաստանից են, բայց արդեն սկսել ենք դրսի մարկետում առաջխաղացումը։ Ըստ մեր պլանների՝ պետք է մի քանի շուկա դեռ թեստավորենք, մասնավորապես գերամանականն ու ամերիկյանը։ Գերմանիայում ունենք գործընկերներ և պրոեկտ ենք անում, ունենք ռեսուրսների մեծ բազա: Ներդրողների մեծ մասը խորհուրդ են տալիս գնալ ամերիկյան շուկա, բայց դա դեռ ժամանակը ու թեստերը ցույց կտան, քանի որ այս շուկան բավականին հագեցած է: Մենք հետազոտության արդյունքում հասկացանք, որ գրեթե բոլորը խաղում են ամերիկյան շուկայում։ Օրինակ՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու եվրոպական շուկան բացեր ունեն։ 

Հայաստանում Uteach-ի գները բավականին էժան ենք սահմանել էկոհամակարգը զարգացնելու համար։ Դրսի գներից մոտ կրկնակի անգամ էժան են, բացի այդ էլ մենք անվճար տարբերակ ունենք, որը բավականին շատ ֆունկցիոնալ ունի, քան մեր մրցակիցներինը։ Նրանց մոտ 90%-ը չունի անվճար տարբերակ կամ էլ շատ խիստ սահմանափակումներով են: Basic տարբերակն արժի 9500 դրամ և երկրորդ տարբերակը, որով ամեն ինչ կարելի է անել, 19500 դրամ է Հայաստանում։ Իհարկե, դրսի շուկայում դրանք կրկնակի ավել են։ Մենք մրցակիցների հետ չենք փորձում գնով մրցել, քանի որ, ըստ իս, մեր պրոդուկտը բավականին լավն է ու չպետք է դեմպինգի վրա խաղանք, որովհետև սա երկարաժամկետ պրոեկտ է մեզ համար։ 

Ներդրումների մասին խոսենք, ի՞նչ ներդրումներ եք ստացել և այժմ ի՞նչ փուլում եք, փնտրու՞մ եք ներդրումներ։

Ներկայումս լուրջ ձևով սկսել ենք խոսել, բանակցել ներդրողների հետ, սկզբում ներդրում չէինք ուզում։  Մի քանի ամիս առաջ 20 միլիոն դրամ գրանտ ենք ստացել պետությունից։ Պրոյեկտն ամբողջապես ես եմ ֆինանսավորել սկզբում իմ մեկ այլ բիզնեսի միջոցներով։ Որոշ փուլի հասնելուց հետո մտածում ենք ներդրումներ ստանալու մասին։

Սկսնակներին երբեմն թվում է, որ սկսելուց հետո միանգամից պետք է աճեն ու առաջին իսկ անհաջողությունից հիասթափվում են:

Իրականում ես ինքս ձախողումներ շատ եմ ունեցել և Uteach-ը,  իմ կարծիքով, իմ ամենահաջողված պրոեկտնեից մեկն է, կան որոշները, որ հիմա էլ գործում են, կան որ վաճառել եմ, բայց ինձ համար որպես բիզնես շատերը ձախողվել են։ Հիմնական պատճառն այն էր, որ մարկետը լավ չէինք ուսումնասիրել, գործըկերներին լավ չէինք ընտրել, պատճառները շատ են ու տարբեր, բայց ըստ իս՝ ցանկացած ձախողումից ավելի ուժեղացած ես դուրս գալիս, և եթե ձախողում չունենաս՝ չես էլ կարող որևէ հաջողության հասնել։

Ըստ իս՝ պետք է մի քանի անգամ ձախողել, դասեր քաղել ու ուժեղանալ։

Որո՞նք են ձեր առաջիկա պլանները, ի՞նչ ուղղությամբ եք աշխատում այս պահին։ 

Հիմա մեզ մոտ աշխատում ենք պրոդուկտի բարելավման վրա, շատ նոր ֆունկցիոնալի վրա այս պահին չենք ուզում աշխատել, ուզում ենք այդ ամենն օգտատերերի արձագանքների հիման վրա զարգացնել: Դրա համար այս պահին որոշ թերություններ վերացնելու և մարքեթինգի ու վաճառքների վրա կենտրոնանալով՝ ներգավենք նոր հաճախորդներ։ Դրա հետ մեկտեղ փնտրում ենք ներդրումներ առաջին ռաունդի համար՝ մոտ կես միլիոնի չափ ներդում, որի հետ կապված արդեն սկսել ենք որոշակի աշխատանք տանել, որոշակի մարդկանց հետ խոսել։ 

Ապրանքների Shazam: Տիգրան Չախալյանը HopShop-ի, ստարտափ սկսելու և մրցակիցների մասին

Ավելին ստարտափների, բիզնես էկոհամակարգի, ոգեշնչման պատմությունների ու տեխնոլոգիական նորությունների մասին ընթերցե՛ք նաև մեր Տելեգրամյան ալիքում՝ անցնելով հղումով։

spot_imgspot_img
spot_imgspot_img
Կարդացե՛ք նաև
Uteach. հայկական ստարտափ, որը հեշտացնում է օնլայն դասավանդումը

Վերջին նորությունները

Uteach. հայկական ստարտափ, որը հեշտացնում է օնլայն դասավանդումը
Նունե Գրիգորյան
Ես Նունեն եմ, նախկին արևելագետ ու տեխնո-էնտուզիաստ: Ներկայանալիս գրեթե միշտ ասում եմ՝ ես լրագրող եմ, բայց ոչ սովորական, այլ տեխնո-լրագրող: Տեխնոլոգիաների մոլորակում հայտնվեցի պատահական ու չպլանավորված, բայց հասկացա, որ գտել եմ իմ տարերքը: Հիմա դարձել եմ այդ մոլորակի մշտական բնակիչը: